Հայկական բանակը տեղական արտադրության նոր ճտքակոշիկներ կունենա
Դիտել նաև
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
Փորձանքային «փորձարարությունները»... Հայոց բանակի գլխին. «Փաստ»
Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, ժամանակի հարց է. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ)
Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:
«Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով: Ճտքակոշիկները դիմացկուն են, մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Վստահաբար` դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր»,- նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: