Ռուսաստանը զարմացած է. Ինչպե՞ս է արևմտամետ Դավիթ Շահնազարյանը հայտնվել ՀՀԿ ցուցակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ուշիուշով հետևել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, և հատկապես առաջիկա ԱԺ ընտրություններին:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ համատեքստում ռուսական կողմի համար տարօրինակ է եղել ՀՀԿ ցուցակի երրորդ համարում Դավիթ Շահնազարյանի ներկայությունը:
Ինչպես հայտնի է, Շահնազարյանն ընդգծված արևմտամետ է, մշտապես կտրուկ է խոսել ՌԴ հարաբերությունների մասին, ասել, որ ՌԴ-ն երբեք ՀՀ բարեկամ երկիր չի եղել, այլ ՀՀ ինքնիշխանության սպառնալիք է, և ոչ վաղ անցյալում էլ հայտարարել էր, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին անեքսիա է: Այս համատեքստում ռուսական կողմն իր զարմանքն է արտահայտել այդպիսի գործչի` ցուցակում գտնվելու առնչությամբ և, հատկապես, ակնհայտ ռուսամետ գործիչներ Արտաշես Գեղամյանի կամ Հայկ Բաբուխանյանի կողքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: