Սարգիս Միքայելյան. Բետոնին և ասֆալտին խփելու երկիրա դառել, ով որ էսօր ծախումա, սկսումա պաշտոններ ստանալ ու առաջ անցնել
Դիտել նաև
Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան
Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ
Վճիռը չի բխում առկա փաստական հանգամանքներից, իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման. Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ
Անդրադառնալով Սամվել Մայրապետյանի դեմ քրեական գործին ռեժիսոր Սարգիս Միքայելյանը Zham.am-ի հետ զրույցում ասց, որ բետոնին և ասֆալտին խփելու երկիրա դառել Հայաստանը, եւ ով որ այսօր ծախումա, սկսումա պաշտոններ ստանալ ու առաջ անցնել:
Նա հավելեց, որ այս ձևով Հայաստան չես կառուցի: «Սամվել Մայրապետյանը Մանվել Գրիգորյան չի իրանց համար, որ վերցնեն անհիմն ձեռբակալեն իրան»:
Նա նաեւ նշեց, որ Սամվել Մայրապետյանը շատ լուրջ մարդ է ու այնքան շատ մտավորականություն, այնքան շատ մարդ, որ կանգնածա նրա հետևում իզուր չի:
«Ամոթ դատարանին ու իրա որոշմանը», - նշեց Միքայելյանը:
Հիշեցնենք, դատարանը նախօրեին ևս երկու ամսով երկարեցրեց Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը:
Zham.am