«Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ...». Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումներ անցկացրեց Հրազդանի բնակիչների հետ: Դաշինքը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ անդրադարձել է իրենց ուղղված քննադատություններին:
«Ժողովուրդն ինքը պետք ա որոշի՝ ուզո՞ւմ ա, որ մենք շարունակենք ղեկավարել, թե՞ ոչ: Ես համոզված եմ՝ կլինենք լավ ու արդյունավետ կառավարություն, բայց որ պահին որոշեք՝ չպետք ա լինենք կառավարություն, ձեր մի քվեն անգամ չենք կեղծելու՝ իշխանությունը պահելու համար: Չարածների համար ներողություն կխնդրենք ու կհեռանանք՝ իշխանությունը զիջելով ձեր վստահությանն արժանացած ուժին»,- հրազդանցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև քարոզարշավի սկզբում համացանցում տարածված ֆեյք լուրերին. «Ինչ ասես գրում էին՝ վա՜յ, ժողովուրդը սենց, ժողովուրդը՝ նենց, ժողովուրդը հիասթափվել է, երազում է ՀՀԿ-ի վերադարձի մասին. թան էլ չէ, փրթած մածուն ձեզ...»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Zham.am