«Ոստիկանապետ Օսիպովի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ քաղաքական տհասություն է». Ժիրայր Սեֆիլյան
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը «քաղաքական տհասություն» է որակում։
«Ազատություն» հետ զրույցում Սեֆիլյանը նշեց՝ իրենց թեկնածուները հրաժարվել են այդ հանդիպումներից։
«Ազատություն». - Պարոն Սեֆիլյան, Վալերի Օսիպյանը հանդիպումներ է անցկացնում ռեյտինգային թեկնածուների հետ՝ հորդորելով նրանց օրինապահ լինել, ընտրությունների և քարոզարշավի օրն անօրինականությունների չդիմել։ Ձեր թեկնածուների հետ Օսիպյանը հանդիպե՞լ է։
Սեֆիլյան. - Թեկնածուները, բնականաբար, հրաժարվել են այդ հանդիպումից, քանի որ անհեթեթություն է նախևառաջ, ոստիկանապետն ի՞նչ գործ ունի թեկնածուներին ինչ-որ իրավագիտակցական դասախոսություններ կարդալ, առավել ևս երբ որ այստեղ Օսիպովն է մասնավորապես, քանի որ մենք նաև մեկուկես, երկու ամիս առաջ պաշտոնապես Փաշինյանից պահանջել ենք նրա հրաժարականն, ուստի ժպիտով ենք մոտենում այս անհեթեթ շրջագայությանը։
«Ազատություն». - Դիմե՞լ է ոստիկանապետը ձեր թեկնածուներին։
Սեֆիլյան. - Այո՛, դիմել է, բայց մեր թեկնածուները հրաժարվել են և հրաժարվելու են։
«Ազատություն». - Անօրինակա՞ն եք համարում այսօրինակ հանդիպումները, սա ճնշո՞ւմ եք դիտարկում թեկնածուների նկատմամբ։
Սեֆիլյան. - Ես կասեի սա քաղաքական տհասություն է, այսպես օրինականի և անօրինականի խնդիր չեմ տեսնում, տակավին սովետի հոգեբանությունից դուրս չեն եկել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում