Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Պատերազմ Արցախում
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել

Ո՞ւմ շահերն է սպասարկում ԱՄՆ քաղաքացի–«խորհրդական» Ժիրայր Լիպարիտյանը

Նիկոլ Փաշինյանի զանգվածային մտաթունավորման թիվ մեկ քարոզչազենքով՝ Հ1–ով, հարցազրույց էր տալիս ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը: Թե ինչո՞ւ էր այս անգամ Ժիրայր Լիպարիտյանն իր ապահով հեռուներից «գաստրոլների» եկել, պարզ դարձավ գրեթե միանգամից: Եկել էր Նիկոլ Փաշինյանի «գիծը» քարոզելու, Բրյուսելի հանդիպումից առաջ նրան ստորագրության խրախուսելու և հանրության (եթե լսող կար) լսելիքին լապշա կախելու, այսինքն՝ մոլորեցնելու և հեքիաթներ պատմելու:

Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Ժիրայր Լիպարիտյանը Լիսաբոնի տակ է մնացել: Խոսքը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի, այդ գագաթաժողովում Ղարաբաղյան հակամարտության թեմայով զարգացումների և Լևոն Տեր–Պետրոսյանի կիրառած վետոյի մասին է:

Ժիրայր Լիպարիտյանն այն ժամանակ ոչ միայն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր, այլև լուրջ դերակատարում ուներ բանակցային գործընթացում:

Եվ ահա այս անձնավորությունը, որը նախօրեին, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում բացահայտորեն ադրբեջանաթուրքական քարոզչություն էր իրականացնում, 24-25 տարի առաջ կարևոր դեր ուներ բանակցային գործընթացում: Այսինքն, ենթադրելի է, որ նա դեռևս այն ժամանակ էր սպասարկում թուրքական ու ադրբեջանական շահերը, թեպետ հանդես էր գալիս Հայաստանի կողմից: Նման պայմաններում զարմանալի չէ, որ աննպաստ վիճակում պիտի հայտնվեր Հայաստանը:

Եվ ամեն դեպքում, հարցազրույցի ընթացքում նա մի քանի անգամ հիշատակեց Լիսաբոնի մասին: Ու վարպետորեն «մոռացավ», որ կյանքն ու բանակցային գործընթացը 1996-ից հետո շարունակվել են: Որ դրանից հետո եղել է Քի Վեսթ, Ռամբույե, Կազան: Որ «Մադրիդյան սկզբունքներ» են եղել: Նա այնպես է խոսում, թե տարբերակ չկար, Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անկարելի մի բան էր և այլն, և այլն:

Ըստ Ժիրայր Լիպարիտյանի, 1994 թվականի մայիսին, պատերազմում հաղթանակ տանելուց անմիջապես հետո Հայաստանն ու Արցախը պիտի հայտարարեին, որ կապիտուլյացիայի են ենթարկվում ու իրենց հանձնում են պարտված Ադրբեջանի ողորմածությանը: Սա, է Ժիրայր Լիպարիտյանի հրամցրած «ռեալ պոլիծիկը»: Այո, հենց ռեալ պոլի-ծիկը:

Բա եթե ամեն ինչ այդքան անհույս էր, այն ովքե՞ր էին Ալիևին ստիպում ճանաչել Արցախի անկախությունը: Թե՞ Լիպարիտյանն այդպես էլ չի կարողանում հաղթահարել այն փաստը, որ իրենից հետո եկան մարդիկ, ովքեր կարողացան նաև իր ստեղծած պարտվողական կացությունը վերափոխել ու շտկել բանակցային դիրքերը:

Չնայած ում ինչ ասես:

Առանց իր տարիքից ամաչելու, Ժիրայր Լիպարիտյանը 1998-2018 թվականների հայկական ղեկավարությանը վերագրեց բաներ, որ ուղղակիորեն սուտ են: Մասնավորապես, նա բանն այնպես ներկայացրեց, թե հայկական կողմը ոչ մի զիջումներ չէր ուզում անել, դրա համար էլ այսպիսի իրավիճակ եղավ, կամ նիրհել էին հաղթողի բարձի վրա, ինչը ևս սուտ է: Սուտ է, քանի որ անցած տասնամյակներում բանակն ու զինանոցը մշտապես արդիականացվել են, ռազմաքաղաքական բալանսը Հայաստանը կարողացել է պահել, կարողացել է դիմագրավել արտաքին սպառնալիքներին ու միաժամանակ զարգանալ, որքան էլ որ Ժիրայր Լիպարիտյանի համար անտանելի է միտքը, որ Հայաստանի, Արցախի հայությունը ի վիճակի էին դա անել:

Բանն այնտեղ հասավ, որ անգամ Փաշինյանի թիվ մեկ քարոզիչը չդիմացավ ու Լիպարիտյանին ասաց, թե նրա մոտեցումը ենթադրում է, որ պետք է ուղղակի հանձնվել թուրքերին և ադրբեջանական թուրքերին և հայցել նրանց ողորմածությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարգի ուլտրաթուրքական էր Լիպարիտյանի քարոզը, որ նույնիսկ նիկոլական քարոզիչը եթերում չդիմացավ:

Բայց դա էր հիմնական տպավորությունը, այդ ենթադրությունն էր բխում նրա ասածներից. Ժիրայր Լիպարիտյանը փաստացի սպասարկում է թուրքական ու ադրբեջանական շահերը:

Ժիրայր Լիպարիտյանն ու նիկոլ փաշինյանները, ալիևների ու էրդողանների հետ ձեռք-ձեռքի տված, ձգտում են մեզ համոզել, որ մենք բոլորս արդեն մեռել ենք և միակ բանը, որ կարող ենք անել, գերեզմանափոսում պառկելն ու ինքներս մեր վրա հող լցնելն է:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan