Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ստվերը ավելացել է, ներդրումները նվազել են 11 անգամ. Փաշինյանի կառավարության ձեռքբերումները (տեսանյութ)

Ես այս կառավարությունում կարող եմ աշխատել, թերեւս, միայն վարչապետ։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ (1993–1996 թթ) Հրանտ Բագրատյանը։

Նա Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկեց հիմնել ֆոնդային բորսա, որպեսզի ներդրողը գա, 5 ժամում գնի, ասենք, «Ալեքս Գրիգի» բաժնեթղթերը եւ հանկարծ Սամվել Ալեքսանյանը հայտնաբերի, որ իր «Ալեքս Գրիգը» ուրիշը գնել է։ Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ ՀՀ ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը տնտեսագետներ չեն, իսկ փոխվարչապետները, նրա խոսքով, կառավարելու համար հարմար կրթություն չունեն, իսկ «ստվերը» նվազելու փոխարեն ավելացել է։

Փաշինյանի կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխության մտադրության մասին։ 2019–ի բյուջեի նախագիծն ու նախորդ 6 ամիսների աշխատանքը հաշվի առնելով՝ կա՞ն նախադրյալներ տնտեսական հեղափոխության համար։

Տնտեսական հեղափոխություն ընդհանրապես չի լինում՝ դրանք էժան, ժողովրդի ականջին հաշվարկված բառեր են։ Տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է, տնտեսությունը ռեւոլյուցիաներ չի սիրում, տնտեսությունը ավելի բարդ է, պետք է կարողանալ տնտեսությունը զարգացնել այնպես, որ երկար ժամանակում ստացվի որակական փոփոխություն։

Նախորդ իշխանությունները հայտարարեցին, որ թողնում են 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, նոր իշխանությունները խոստանում են 4,9 տոկոս աճ։ Արդյո՞ք իրական թիվ է 7,5 տոկոսը, թե՞ տարբեր մանիպուլյացիաներով հաշվարկված եւ ի՞նչ է նշանակում 4,9 տոկոսը։

7,5 տոկոսը նույնքան մանիպուլյացիա ունի, որքան 4,9 տոկոսը կունենա ապագայում։ Բայց հիմա 7,5 թվի պատասխանատուն ոչ թե նախորդ իշխանություններն են, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը վերանշանակել է ԱՎԾ–ի պետին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ թիվը չի փոխվել։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանի թիվն է։ Այնքանով, որքանով այս տարվա տնտեսական աճը՝ 10 ամսում 6 տոկոս, որը կտրուկ իջավ, որովհետեւ առաջին 4 ամիսը ընդհանրապես 10 տոկոս էր. սրա պատասխանատուն նույնպես Փաշինյանն է, նոր իշխանություններն են։

Մյուս տարվա մասին ասում են 4,9 տոկոս։ Այդ 4,9 տոկոսը վկայում է, որ ոչ միայն ոչ մի հեղափոխություն չկա, այլ որ աճի դինամիկա էլ չկա, անգամ էվոլյուցիա չկա, էլ չենք խոսում ռեւոլյուցիայի մասին։

Ստվերի դեմ պայքար հայտարարվեց, բայց հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրումը ընդամենը 1,3 տոկոսով է ավելին նախատեսվածից։ Արդյո՞ք ստվերի դեմ պայքարն արդյունավետ չէ։

Ստվերի ցուցանիշը հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունն է։ Հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը նոր՝ 2019–ի, Փաշինյանի բյուջեում իջնելու է, այսինքն ստվերը լինելու է ավելի շատ, քան թե նախորդ իշխանության ժամանակ, դա միանշանակ այդպես է։

Իհարկե, ես հակված չեմ ասելու, թե հարկային կամ ֆիսկալ քաղաքականությունը 2019–ին անպայման ավելի վատը կլինի։ Գուցե տնտեսության զարգացման կառուցվածքն այնպիսին է, որ ուզենար–չուզենար պիտի իջներ, բայց որեւէ տեղ գլուխ գովալու խնդիր չկա, թե ստվերը ավելի քիչ է, քան նախորդ իշխանությունների ժամանակ։ Այն մի փոքր ավելացել է։

Ինչի՞ հաշվին է ավելացել։

Ամեն ինչի։ Օրինակ, հենց թեկուզ նրա, որ փոքր բիզնեսը, որը նույն փողոցային առեւտուրն անում է, այնպես չի ճնշվում, ինչպես նախկինում էր։ Դա ստվեր է։ Հարկեր–ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդեցություն է ունենում։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի՞ կրճատում ստվերը։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից անցել է 6 ամիս, ոչ մի քայլ դեռ արված չէ։ Կաշառակերության, տարբեր խարդախությունների միջոցով բյուջե են վերադարձել 12 միլիարդ դրամ՝ 25 միլիոն դոլար։ Եթե այդ թիվը վերցնենք, 2013–ին էլի բյուջե էին վերադարձնում, նույն կարգի թվեր են։ Ոչ մի կոռուպցիոն գործարք մեզ մոտ գոյություն չունի այս պահի դրությամբ։

Ձեր հայտարարած թիվը, որ ներդրումները նվազել են 11 անգամ, ԿԲ նախագահն ասաց, որ սխալ թիվ է։ Իսկապե՞ս 11 անգամ է նվազել։

Այո, իսկապես, ԿԲ նախագահը ավելի լավ է, թող թվին պատասխանի, եւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա պատասխանում։ Նրա հետ պրոբլեմ կա, որովհետեւ նա մասնագիտությամբ տնտեսագետ չէ, նրան պրոբլեմ կա թվերը հասկացնելու առումով։

Չի կարելի նման հարցերին այսպես արձագանքել՝ մանիպուլյատոր է։ Մանիպուլյատորը ինքդ ես։ Վեր կաց բացատրիր, որ այդպես չէ։ Համաձայն վիճակագրության՝ առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 100 միլիոն, երկրորդ եռամսյակում՝ 9 միլիոն դոլար։ 100–ը բաժանած 9–ի հավասար է 11–ի։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan