Սերգեյ Բոնդարենկոն նշում է ծննդյան 70-ամյակը
Դիտել նաև
Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
ՀՖՖ գնդակը ներսից է հոտած, մի խոսքով՝ «ապագա կա»
ՀՖՖ-ն 4 տարում ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել. «Փյունիկ»-ի նախագահ
Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի
Ալեքանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը
Հայկական ֆուտբոլի լեգենդ Սերգեյ Բոնդարենկոն տոնում է ծննդյան 70-ամյակը: Բոնդարենկոն «Արարատ-73» հաղթական թիմի ներկայացուցիչներից է, սակայն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել 1967 թվականից: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր է: Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականների կազմում: Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է ռեկորդային` 392 խաղի, խփել` 32 գնդակ: