Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

ՀՀ նախագահը հետ դարձրեց իրեն դիմավորող մարզպետին ու քաղաքապետին և մեծ անակնկալ արեց գյումրեցիներին (տեսանյութ)

Այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Թեև լրագրողներին չէին տեղեկացրել նրա այցի մասին, սակայն նախագահի զարմանքը մեծ եղավ, երբ մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ եկել էին լուսաբանման։ Երբ նա հետաքրքրվեց, թե որտեղի՞ց են իմացել իր այցի մասին, լրագրողները կատակեցին, թե «շպիոններ են խաբար տվել», Գյումրիում գաղտնիքներ չկան։ Հաղորդում է «Առավոտ»-ը:

Նախագահ Սարգսյանը եկել էր Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Հիշեցնենք, որ այդ շենքը գտնվում է Գյումրու պատմական կենտրոնում, այն Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքն էր, որի վրա աչք ունեին մեծ թվով մեծահարուստներ։

Սակայն մշակույթի նախարարությունը «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի առաջարկով հանձնեց Շիրակի երկրագիտական թանգարանին։

Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորեցին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նրանց հետ ողջագուրվելուց հետո նախագահը չթույլատրեց պաշտոնյաներին իրեն ուղեկցել։ Նա շրջեց թանգարանի շենքում, եղավ տեխնոպարկում, այնուհետ գնաց Ձիթողցոնց տուն-թանգարան՝ ծանոթանալով գյումրեցիների կենցաղին։ Նախագահը նշեց, որ Գյումրի է եկել թանգարանի շենքը տեսնելու, սակայն նշեց, որ չի եկել որպես նախագահ, այլ եկել է որպես Արմեն Սարգսյան։

Նա ասաց, որ երկրագիտական թանգարանը միայն Գյումրիինը չէ, այլ ողջ Հայաստանի յուրօրինակ մշակութային կառույցներից է, և վերականգվելու դեպքում կլինի ամենագրավիչ վայրերից մեկը։ Նա նշեց, որ շենքը, իր տպավորությամբ, ամուր է, գեղեցիկ, սակայն այն գրավիչ թանգարան դարձնելու համար մասնագետները մեծ գործ ունեն անելու։ Իր այցի վերջում նախագահն անակնկալ արեց՝ հայտարարելով․ «Շատ ուրախ եմ, որ մշակույթի նախարարությունն այս շենքը տրամադրել է երկրագիտական թանգարանին։ Սկսվել է նվիրատվության ալիք և որոշակի գումար է հավաքվել, դա դեռևս քիչ է, բայց կարծում եմ ավելի կլինի։ Իմ այսօրվա այցի նպատակն էր այս շենքը տեսնել և հասկանալ՝ արդյոք կարո՞ղ ենք աջակցել, թե՞ ոչ և որպես առաջին քայլ, ոչ որպես նախագահ, այլ «Երևան իմ սեր» ծրագրի միջազգային խորհրդի նախագահ ՝ ուզում եմ ասել, որ խորհուրդը հաստատել է, որպեսզի բոլոր նախագծման աշխատանքները «Երևան իմ սերն» անի։ Որպեսզի ժամանակ չկորցնենք, դրա համար բավարար միջոցներ էլ չկան, նախագծման ամբողջ ֆինանսավորումը «Երևան իմ սերն» կանի։ Եվ կարծում եմ կարիք կունենանք նոր բարեգործական կազմակերպություն գրանցել, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»։ Նա նաև ասաց, որ «Ձիթողցոնց տան» որոշ խնդիրներ ևս «Գյումրի իմ սերը» կլուծի։

Մանրամասները՝ «Առավոտ»-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan