«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է շուրջ վեցամսյա «մերսիր (массаж) Սերժին» գործողությունը
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը.
Դատապարտում է ժողովրդի արդար ցասման օգտագործմամբ 2018 թվականի ապրիլյան կեղծիքի իրականացումը` կեղծ (fake) հեղափոխությունը: Այն գնահատում է որպես անձանց տեղափոխություն և Հայսատանի ավտորիտար քաղաքական կառուցվածքի կերպարի փոփոխություն (ռեբրենդինգ):
Մեղադրում է Նիկոլ Փաշինյանին` Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի կեղծ (fake) հեղափոխության դերակատարություն ստանձնելու մեջ:
Դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող կառավարության շուրջ վեցամսյա «մերսիր (массаж) Սերժին» գործողությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաստատակամություն և հավատամք է հայտնում, որ ներկայիս Հայկական պետականությունը, որը կազմավորվել է մեր Հայրենի բնօրրանի ընդամենը 10 տոկոս` շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ոչ միայն չունի օկուպացված տարածք, այլև մեր` հայերիս երկրի օկուպացիան շուրջ 100 տարի առաջ տեղի է ունեցել գերտերությունների հանցավոր թողտվության և դիտավորության միջոցով` մինչ օրս չի իրականացվել Վիլսոնի Իրավարար վճիռը, մինչ օրս չեն դատապարտվել Կիլիկիայի հանձնումը և քեմալա-բոլշևիկյան գործարքը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բոլոր իրավական և քաղաքական ընթացակարգերով հետապնդելու է Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ցանկացած անձի, ով պատրաստակամություն կամ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայրենի սուրբ հողերի հանձնման վերաբերյալ և կեղծ (fake) հեղափոխության անվան տակ ավտորիտարիզմի կյանքը երկարաձգելու գործողություն կատարելու վերաբերյալ:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը գնահատում է որպես քառորդդարյա ավտորիտարիզմի կյանքի երկարաձգման սպասարկման շրջան:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն