Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Լուսինե Բադալյանի և Նազենի Հովհաննիսյանի գրառումներին անդրադարձել է NewsPress -ը

Ցավալի է, բայց փաստ՝ հայաստանյան «աստղիկները» շատ հաճախ PR-ի հետևից վազելով՝ չեն կարողանում սթափ գնահատել իրենց շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ դրա հետևանքով իրենց արձագանքն այս կամ այն իրողությանը՝ լինում է խիստ անադեկվատ՝ ծիծաղի առարկա դարձնելով նույն «աստղիկներին»:

Մինչ ամբողջ աշխարհն, իսկ Հայաստանն ու Ֆրանսիան, մասնավորապես, սգում և հրաժեշտ են տալիս աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, տարբեր հեռուստաէկրաններին ՝ (ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական) դեգերած և այդպես էլ ուրույն ձեռագիր չկերտած Լուսինե Բադալյանն, ով, ի դեպ, այդ դեգերումների արդյունքում հասավ Երևանի ավագանի, որպես ակունք իմաստնության՝ երկնել է.

«Իմ չափ չսիրեք Շարլ Ազնավուրին, ուղղակի ես կարծում եմ, որ սգո օր հայտարարելու փոխարեն` պետք էր հիշատակի օր հայտարարել: Համազգային սգո օր հայտարարում են այլ դեպքերում, որոնք, տա Աստված՝ չունենանք, իսկ փառահեղ կյանքով ապրած, 94 տարեկանում, կարելի է ասել, երջանիկ մահով մահացած մարդուն պետք է ճանապարհել հավուր պատշաճի, բայց ոչ` սգո օր հայտարարելով: Կարելի էր մի ամբողջ հիշատակի օր ունենալ, քաղաքը, երկիրը լցնել Շարլով, ամեն տարի այդ օրը նվիրել Շարլին, բայց դե մշակույթի կուրատորների խնդիր ունենք երկրում, որովհետև այս ոլորտում գոնե հաստատ ոչ ոք իր տեղում չէ` վերևից ներքև»:

Լուսինեն նախքան նման անբովանդակ գրառում անելը ճիշտ կաներ՝ զարկ տար հայերենի իմացությանը և սովորեր գրել ոչ թե ՇաՐլ այլ Շառլ, իսկ հետո էլ ուղեղին զոռ տար՝ գիտակցելու համար, որ դա նվազագույնն է, որ կարող է անել Հայաստանը նման մեծության համար. մեծություն, որին նաև հետմահու փառքի գագաթնակետին հասցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Իսկ եթե մի փոքր էլ երկար մտածեր Բադալյանը, կհասկանար, որ քաղաքականություն մտնելուց հետո պետք չէ իրեն ոչ հասու թեմաների վերաբերյալ ինքնադրսևորվել, ինչ է թե, մի քանի կայքի լրահոսում իր բարբաջանքը հայտնվի:

Ի դեպ, աշխարհահռչակ շանսոնյեի հաշվին ևս մեկ անգամ PR- վել է նաև Նազենի Հովհաննիսյանը:

Նա ևս երկնել է՝

«Ազնավուրը ՊԱՏՄԱԳՐՈՂ ԷՐ։
Ազնավուրը երբեք այդքան ԼՍԵԼԻ չէր եղել Հայաստանում, որքան իր մահից հետո։
Ազնավուրը. պետություն՝ պետության մեջ, մի ամբողջ դարաշրջան՝ դարի մեջ։
Մակրոնն ասաց.«Ֆրանսիայում պոետները չեն մեռնում... »
Երանի Հայաստանում էլ Պոետները չմեռնեն»,-գրել է Նազենին՝ գրառմանը կից տեղադրելով լանջաբաց և կրքոտ մի լուսանկար, որը փչացնում է նրա ոգեղեն գրառումը՝ այն դարձնելով էժանագին մի բան…

Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի և Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջերից

Աղբյուրը՝ NewsPress.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan