1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Դեկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ) Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Բոլոր հողերը պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին. Մաքսիմ Շևչենկո (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 18–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) Լուսինե Թովմասյան. «Հեծանիվ նստիր ու շարժվիր առաջ» «2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական» Արթուր Ղազինյանը նոր ցենտրիստական քաղաքական ուժ է ձեւավորում Կարգին Հայկոն կարգին բազառ է դարձրել Երևանս Այդպես էլ անհասկանալի է մնում, թե հիմա հայկական կողմը Ռուսաստանի հետ բանակցո՞ւմ է Սամվել Կարապետյանի դստեր նոր լուսանկարները «Դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը». Մանվել Գրիգորյանի պաշտպան Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունը կամ վախը, ԲՀԿ-ԼՀԿ «պատերազմ» և Կարեն Կարապետյանի հեռացումը ՀՀԿից. մամուլն այսօր (Տեսանյութ) «Նիկոլ, չե՞ս զգում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին». Ռուբեն Հակոբյան Արամ Ա-ի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Վայելեք...ստորև ներկայացված է 2019 թ. Երևանի բյուջեի ծախսերի ցանկը Ձանետի. Ինտերը ցանկանում է դառնալ Եվրոպա լիգայի հաղթող Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը. Վնասը կազմել է մոտ 425 մլն դրամ. Վերականգնվել է 335 մլն Ուշադրություն. տղամարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 Կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը հարկ կլինի սպասել եւս 200 տարի. Bloomberg Լոռու մարզում գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվել 17 նախարարությունից կմնա 12-ը․ քննարկվում է կառավարության ապագա կառուցվածքը Ուշադրություն. փակ են լինելու փողոցներ ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը Ինչո՞ւ Մոսկվան չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին հաղթանակի կապակցությամբ. Մեկնաբանում է դեսպանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի հետախուզական նավը մտել է Սև ծով Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան. ինչ հաաձայնության են եկել կողմերը (տեսանյութ) ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ՌԴ դեսպան Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին Նիկոլ Փաշինյանը նախապես պայմանավորվածություն ունի հող հանձնելու. Փոստանջյան ( Տեսանյութ) Երկու ուժ «ռինգում կռվում են», թե ո՞վ է ամենաընդդիմադիրը Ե՞րբ ենք մենք վերջապես դուրս գալու ֆեոդալիզմի բեռի տակից Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Էրդողանի հայտարարություններից հետո Թուրքիան սկսել է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում Մերիլանդ նահանգի խորհրդարանը կունենա հայ պատգամավոր Բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ Արոնյանը Լոնդոնի մրցաշարում միայն 4-րդն է Սոթք-Քարվաճառ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ) Կուլիսային քննարկումներ. «Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված» 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի Չինաստանը վճռորոշ հաղթանակ է տարել կոռուպցիայի նկատմամբ. Սի Ցզինպին «Մի տարի անիմաստ նստել եմ». «Ճվճվ Արոյի» որդին արդարություն է պահանջում Հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները այսօր զբաղված են պաշտոնների բաշխմամբ Որոշել են գյուղացիներին դատի տալ. գյուղապետերը դեմ են՝ «Դատարանի տեղը մենք էլ գիտենք» Քաղաքապետարանում «հեղափոխություն» է. Կամո Արեյանը փրկում է քաղաքապետին 10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս Կներեք, բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում Նոր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 14-ին. դերաբաշխման հարցեր կան Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Ինչ է առաջարկվելու կողմերին եւ ինչ է դրվելու բանակցային սեղանին Քաղաքական դաշտում լուռ հետևում են ԲՀԿ-«Լուսավոր Հայաստան» վեճին «Մենք»-ը կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները Արսեն Թորոսյանը երեխաներին կոչ է արել ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել Ովքե՞ր կարող են ընդգրկվել «Դայակ պետության հաշվին» ծրագրում. տեսանյութ Արցախում քննարկում են «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրինագիծը Բոլոր հողերը պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին. Մաքսիմ Շևչենկո (Տեսանյութ) Լուրջ չարաշահումներ մի շարք գերատեսչություններում Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր.տեսանյութ Չեմպիոնների լիգա․ովքեր կխաղան 1/8 եզրափակչում Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները Երևանի քաղաքապետարանը հրապարակել է գլխավոր տոնածառի ձեռքբերման պայմանագիրը (լուսանկարներ) Հայաստանում օտարերկրյա զինված ուժեր չեն լինի. Լավրով Երգում է Սասուն Միքայելյանը. տեսանյութ Արցախում ականի պայթյունի հետևանքով 2 սպա և հրազենային վնասվածքով՝ 1 զինվոր հոսպիտալացվել են Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. ճանապարհների վիճակը Հայաստանում Մակրոնը «դեղին բաճկոնավորների» խնդրի պատճառով չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ Որքան աշխատավարձ են ստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ԵՄ-ի երկրների դեսպանները հաստատեցին կես տարով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը Ստուգումներ՝ Արցախի ՊՆ-ում Մխիթարյանի դուբլն առաջին էր ԱՊԼ-ում
Հարցում

Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Հասարակությանը և քաղաքական ուժերին «սև»-երի ու «սպիտակ»-ների բաժանելու քաղաքական տեխնոլոգիան նորություն չէ: Այն հին է ինչպես մարդկությունը, ինչպես իշխանության համար մղվող պայքարի պատմությունը:

Երբ հասարակությունը և պետությունը կայացած չեն, քաղաքական մրցապայքարը «սև-սպիտակային» է դառնում կամ այն արհեստականորեն դարձնում են այդպիսին: Սեր և հանդուրժողականություն, բնականաբար, այդ դեպքում չի լինում: Լինում է միայն ատելություն: Ու որքան շատ է խոսվում սիրո և հանդուրժողականության մասին, այնքան գործնականում շատանում է ատելությունը:

«Սև-սպիտակային» քաղաքականությունը ներհատուկ է հեղափոխական ժամանակաշրջաններին: Այդ տեխնոլոգիան հատկապես արդյունավետ գործիք է դառնում այն կիրառողների ձեռքում, երբ առկա է աղքատ ժողովուրդ, որի լյումպենացված ու մարգինալացված հատվածին հեշտ է խաբելը, թե հարուստներից կարելի է փողը վերցնել, բաժանել աղքատներին և հայտնվել երջանկության մեջ: Այդ հետո են աղքատները տեսնում, որ երջանկություն խոստացողները Ջորջ Օրուելի նկարագրած «Նապոլեոն» խոզի պես ձեռք են բերել նախորդների վատ հատկանիշները (դեռ մի բան էլ ավելի) և մտադիր չեն իրենց որևէ բան բաժանել: Տեսնում են, բայց արդեն ուշ է լինում:

Էնշտեյնը ճիշտ էր. ամեն ինչ հարաբերական է

«Սև»-ը և «սպիտակ»-ը շատ սուբյեկտիվ ընկալումներ ու գնահատականներ են: Այսօր «սև» ես, վաղը կարող ես «սպիտակել» և հակառակը: Նայած, թե ով է գույն բաշխողը և գնահատական տվողը:

Լենինը և Ստալինը միշտ երեխաների հետ էին նկարվում և ունեին բարի տեսք, այսինքն՝ «սպիտակ» էին, բայց նրանց գործերն այլ բանի մասին էին հուշում: Հիտլերն էլ բարի դեմքով էր ներկայացվում գեբելսյան քարոզչամեքենայի կողմից, բայց դե...

Եթե մի քիչ հետ գնանք, կտեսնենք, որ ֆրանսիական ժիրոնդիստները սեր և հանդուրժողականություն էին քարոզում, բայց այլ բան տեղի ունեցավ հետհեղափոխական Ֆրանսիայում: Հատկապես, երբ իշխանության եկան յակոբինյան ակումբի անդամները:

Երբ գլխատեցին Բաստիլի բանտապետին, հեղափոխական ժողովրդին ամեն ինչ շատ ռոմանտիկ էր թվում: Երբ գլխատեցին Լյուդովիկոս 16-րդին, ամեն ինչ շատ տրամաբանական ու պահանջված էր թվում: Հետո սկսվեց գլխատումների շարքը. կտրող գործիքի տակ ընկան ինչպես հակահեղափոխականները, այնպես էլ հեղափոխականները: Նաև՝ տասնյակ հազարավոր շարքային ֆրանսիացիներ:

Ի դեպ, Ֆրանսիայում և աշխարհում դեռ չի ավարտվել վեճն այն մասին, թե 1789-ին սկիզբ առածից հետո ում համարել «սև» և ում՝ «սպիտակ»:

Շարունակելով պատմական էքսկուրսը կտեսնենք, որ 1572 թվականին Բարդուղիմեոսյան գիշերվա ընթացքում «սև» էին հռչակվել հուգենոտները՝ բողոքականները: Մեկ գիշերում, ըստ տարբեր ուսումնասիրությունների, սպանվել է 25-ից 50 հազար մարդ: Այսօր բողոքականներ են արևմտյան աշխարհի լիդեր ժողովուրդները, ու որևէ մեկը չի կարող նրանց «սև» համարել: Բողոքականները գիշերային սպանդից դարեր անց դարձել են «սպիտակների» էտալոնը:

20-րդ դարի «սևերը»

Հասկանալու և գնահատելու համար «սև-սպիտակային» հարաբերությունները, եկեք վերհիշենք, թե ինչ եղավ ժանտախտային համարվող բոլշևիկյան ու ֆաշիստական գաղափարախոսությունների կիրառման արդյունքում: Այդ փորձը մեզ համար շատ ուսանելի պետք է լինի, քանզի «սև-սպիտակային» քաղաքականության արդյունքում և՛ ֆաշիստական Գերմանիան, և՛ բոլշևիկյան Ռուսաստանը փորձանք բերեցին իրենց ժողովուրդների գլխին:

Ֆաշիստական Գերմանիա

Հիտլերի գլխավորած նացիոնալ-սոցիալիստները «սև»-եր հռչակեցին սոցիալ-դեմոկրատներին, կոմունիստներին և ընդհանրապես բոլորին, ովքեր չէին երկրպագում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը:

«Սև» հռչակվեցին նաև հրեաները, իսկ հետագայում նաև աշխարհի գրեթե բոլոր ազգերը: Մարդկանց անգամ գլխի ֆիզիկական չափերով էին բաժանում «սև»-երի ու «սպիտակ»-ների:

Հիտլերյան իշխանության համար «սև» էին չվերահսկվող մամուլի ներկայացուցիչները: Նացիոնալ-սոցիալիստները գերմանացիներին առաջարկեցին այն օրերին «սպիտակ» համարվող Գեբելսի քարոզչությունը, որը սուտ, կեղծիք և այլատյացություն էր սփռում:

Թե ինչով ավարտվեց Հիտլերի «սև-սպիտակային» քաղաքականությունը և ինչպիսի անփառունակ վախճան ունեցան նացիոնալ-սոցիալիստները, հիշեցնելու կարիք չկա: Այսօր նրանք ամբողջ աշխարհում միանշանակ «սև» են համարվում, մինչդեռ սկզբում ավելի ճերմակ բան Գերմանիայում չէր երևում, հատկապես երբ այդ ճերմակը ներկայացնում էր Գեբելսը:

Եթե Հիտլերի վտանգը ճիշտ գնահատեին Գերմանիայի այն ժամանակվա քաղաքական վերնախավն ու ժողովրդի մտածող հատվածը, ապա միգուցե ոչ մի ավերածություն էլ չլիներ (թեև պատմությունը «եթե»-ներ չի սիրում): Հիտլերին Գերմանիայի քաղաքական վերնախավը համարում էր խեղկատակ (այդպես էլ կար) ու լուրջ չէր վերաբերվում, իսկ սոցիալապես վատ վիճակում գտնվող ժողովուրդն ուզում էր ինքնախաբեությամբ ապրել ու արդյունքում ստացավ ավերածություններ:

Բոլշևիկյան Ռուսաստան

«Սև-սպիտակային» տրամաբանությամբ էին հեղափոխություն անում նաև Լենինն ու Տրոցկին: «Սև» էին հայտարարվել բոլորը, այդ թվում՝ սկզբնական փուլում բոլշևիկների հետ դաշնակցած ուժերը: Բոլորին մտցրեցին «հակահեղափոխականի» հոդվածի տակ ու ծեփեցին պատերին: Ռուսաստանն այդ ընթացքում սովի մատնվեց և գնդակահարվեցին նաև հեղափոխությունը ողջունած ու հեղափոխությանը աջակցած շարքային մարդիկ, բայց դե դա չէր հետաքրքրում «Երջանիկ Սովետ» կառուցողներին:

Կարմիր տեռորը, սակայն, չխնայեց իր ծնողներին, իսկ հեղափոխությունն՝ իր զավակներին: Ստալինը իշխանությունը վերցնելուց հետո «սև» հռչակեց Տրոցկուց մինչև Բուխարին, Կամենևից մինչև Զինովև: Այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր հեղափոխության առաջամարտիկներն էին:

Բոլշևիկյան «սև-սպիտակությունը» հետագայում գնաց նախորդներին բացառելու ճանապարհով: Ամեն հաջորդ «սևացնում» էր նախորդին և այդպես մինչև ԽՍՀՄ փլուզում:

Ստալինի մահից (կամ՝ սպանությունից) հետո իշխանության եկավ Խրյուշչովը և «սև» հռչակեց մինչև այդ «սպիտակ» համարվող Ստալինին: Բրեժնևը «սև» էր ներկայացնում Խրյուշչովին: Անդրոպովը Բրեժնևի կառավարման տարիները ներկայացնում էր որպես «սև» թալանի տարիներ: Հետո եկավ Չերնենկոն, բայց չհասցրեց իր նախորդին «սև» հռչակել: Վերջում հայտնվեց Գորբաչովը, իր նախորդներին հռչակեց «սևեր» ու սկսեց միջազգային շոուները, որոնց պարտադիր ատրիբուտներից էին ֆոտոսեսիաները արևմտյան պետությունների լիդերների հետ (այն ժամանակ «սելֆի» անելու տեխնիկական հնարավորություն չկար, թե չէ ինքն իրենով հիացած Գորբաչովը «սելֆիի» ձողը ձեռքից չէր գցի):

ԽՍՀՄ-ում պաշտոնապես միայն Լենինին չէին «սևացնում», որովհետև ... մեռած էր ու հանդիսանում էր աստծո փոխարինողը աթեիստական երկրում:

Հայաստանյան «սև-սպիտակը»

Նորանկախ Հայաստանում «սև-սպիտակային» մտածելակերպը ժառանգվեց համայնավարներից: Դա ցածր մակարդակի քաղաքական մշակույթ ունեցող պետությունների հատկանիշներից է (հետաքրքրական է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո կոմունիստներին փոխարինած ՀՀՇ-ականները հակադաշնակցականության հարցում միակարծիք էին նախորդների հետ և շարունակում էին «սև»-ի մեջ դիտարկել ՀՅԴ-ին):

Մեր քաղաքական պրակտիկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործ ունենք 10 տարվա պարբերաշրջանի հետ: Այդ ընթացքում «սևերի» ու «սպիտակների» տեղերը կտրուկ փոխվում են: Մեզանում հստակ գործում է աշխարհահռչակ պատմաբան Արնոլդ Թոյնբիի մոդելը՝ «Հեռացում-վերադարձ-տրիումֆ»:

Այսպես, 1988-ին «սև» էր Կարեն Դեմիրճյանը («Ղարաբաղը ջեբս չի, որ հանեմ տամ»), ով Ազատության հրապարակում հավաքվածների սուլոցների տակ հեռացավ քաղաքականությունից, իսկ 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ նրա ոտքերի տակ գառների կոտորած էր կազմակերպվել, քանզի նրան որպես փրկիչ՝ «սպիտակ» էին ընկալում:

Ճիշտ հակառակը եղավ «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից մեկի պարագայում: 1988-ի շարժման արդյունքում կուռքի էր վերածվել, այսինքն՝ «սպիտակ» էր դարձել Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 10 տարի անց՝ 1998-ին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ տարիներ շարունակ վանկարկվող (հատկապես 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ) «Լևո՛ն, հեռացի՛ր»-ի տակ:

1998-ից ուղիղ 10 տարի անց՝ 2008-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին «սպիտակեց» հանրության որոշակի շերտերի մոտ:

2018-ին տեղի ունեցած հեղափոխության օրերին խոսվում էր սիրո և հանդուրժողականության մասին, բայց իշխանափոխությունից շատ չանցած հանրությանն արդեն տեսակավորել են ըստ գույների՝ «սև»-եր ու «սպիտակ»-ներ: «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» բոլշևիկյան կարգախոսը դարձել է դոմինանտային: Քարոզվում է նաև «Էքսպոպրիատորների էքսպոպրիացիա», ինչը շատ վտանգավոր է ոչ միայն թիրախների, այլ նաև քարոզողների համար:

Հեղափոխությունից 100 օր անց հայ ժողովուրդն իր համար հանկարծ հայտնաբերեց, որ եթե ինքը հեղափոխության արդյունքները սեփականաշնորհել փորձող կուսակցության կողմնակից չէ, ուրեմն հակահեղափոխական է:Ահա այդպիսի քարոզչության տակ է հիմա հայտնվել «հպարտ քաղաքացին»:

Թե ինչ զարգացումների կարող է հանգեցնել այս «սև-սպիտակային» քաղաքականությունը, դժվար չէ գլխի ընկնել: Պատմական փորձը կա:

. . .

Հեղափոխությունները, որպես կանոն, սկսվում են փողոցներում և ավարտվում են նիստերի սյունազարդ դահլիճներում, ինչպես նաև՝ դատարաններում: Ու դժվար է ասել, թե ով երբ կարող է դառնալ «սև», իսկ ով՝ «սպիտակ»: Ասել է թե՝ «սև-սպիտակային» տեխնոլոգիան կիրառելիս պետք է միշտ հիշել, որ գործում է բումերանգի էֆեկտը: Ինչ ցանես, այն էլ կհնձես:

Բոլորս էլ պետք է գիտակցենք, որ Հայաստանը անվտանգության խնդիրներ ունի և չի կարելի ցնցումներ թույլ տալ: Փոփոխություններ ուզում ենք բոլորս, ու ամեն մեկս իր լուման դրեց անցնցում իշխանափոխության համար: Իշխանափոխությունը շանս է: Այդ շանսը կարող է զարգացման տանել մեր երկիրը, բայց կարող է նաև բացասական արդյունքների հանգեցնել, ինչը որևէ կերպ չի կարելի թույլ տալ:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan