Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ես ու ինձ պես պայքարներում թրծված որոշ մարդիկ հրաշալի գիտեինք, որ շուտով լսելու ենք ֊մենք հեղափոխությունը սրա համար չէինք արել

Բարի լույս, մարդիկ ։) ֆեյսբուքից գարշահոտություն է հորդում , տհաճ է , բայց պարզաբանեմ , գուցե լինեն մարդիկ, որոնց մտածելու տեղիք կտա գրածս, եթե չալարեն ու մինչև վերջ կարդան. երկար եմ գրելու ։))

Հեղափոխության ( ով ասում է զուտ իշխանափոխություն էր, հեղափոխություն չէր, իրենցից էլ զգույշ եղեք) առաջին կեսին դրսում մարդիկ էին , որոնք կոնկրետ պայքարում էին, դա կասկած չի հարուցում ։Ամսի 24֊ից սկսած, երբ շրջում էի հրապարակում , մերթ ընդ մերթ սկսում էին աչքիս երևալ դեմքեր , որոնց ներկայությունը ( մարդկանց քանակի առումով) բոլորին ուրախացնում էր , ինձ՝ մտահոգում ։ Մայիսի 2֊ից սկսած՝ նրանք ավելի շատ էին ու ակտիվ ։ Ես ու ինձ պես պայքարներում թրծված որոշ մարդիկ հրաշալի գիտեինք, որ շուտով լսելու ենք ֊մենք հեղափոխությունը սրա համար չէինք արել , քննադատություն պիտի լինի, որ օգնի պետությանը և այլ անհեթեթություններ ։))) շատ արագ եք համոզվում ու հեղափոխվում, սիրելիներս ։) դա նորմալ է, որովհետև հիշեք , թե տասնյակ տարիներ ովքեր են եղել ձեր կրթության նախարարներն ու իշխանավորները , ռեալ գնահատեք ձեր կրթության և ընդհանուր մակարդակը և կհասկանաք ։Դուք մեղավոր չեք ։ Դուք մեղավոր եք, որ այսօր էլ չեք ուզում փոխվել , չեք ուզում պահել ձեր իսկ կերտած հաղթանակը ։ Ձեզ շեղելը մեկից մեկ է ;)

1.Երբ սկսում եք մի թեմայով ոգևորվել , մի հատ կանգ առեք ու մտածեք ֊արդյո՞ք դուք ինքնուրույն եք դրան եկել, թե՞ մի տեղ կարդացել եք կամ մեկի հետ քննարկել եք ։

2. Երբ ինչ֊որ մեկից հիասթափվում եք , մի պահ կանգ առեք ու մտածեք֊ արդյո՞ք դուք ձեր աչքով որևէ բան տեսել եք կամ անձամբ իրենից լսել եք, թե՞ մի տեղ կարդացել եք կամ որևէ մեկը ձեզ հետ քննարկել է , ձեզ պատմել է

3. Երբ ձեզ համոզում են, որ Սորոսը կամ ԼԳՏԲ թեման այս կառավարության հիմնական շարժիչ ուժն են , մի պահ կանգ առեք ու մտածեք֊ արդյո՞ք ինքներդ ձեր աչքով տեսել եք, վստահ ե՞ք որ նախորդը մաքուր էր առաջինի մասով , անձամբ տեղյակ ե՞ք, թե էլի կարդացել ու անվերապահորեն հավատացել եք

4. Եթե գիտեք, որ որևէ հերոս ասել է որևէ արտահայտություն ֊ մի պահ կանգ առեք ու մտածեք֊արդյո՞ք ինքներդ ձեր ականջով լսել եք դա , թե՞ ...

5.Երբ որևէ մեկի դեմ կոնկրետ հարձակում ու ոչնչացում է լինում ,որին դուք ջերմեռանդորեն մասնակցում եք, մի պահ կանգ առեք ու մտածեք֊ արդյո՞ք դա ձեզ պետք է, իսկ հետո՞ ինչ է լինելու, արդյո՞ք դուք անթերի եք , և եթե դուք լինեիք իր տեղում, արդյո՞ք կխուսափեիք հետևանքներից։

6.Երբ ինչ-որ պաշտոնյայի 100 տարի առաջ գրած քոմենթներն եք հրպարակում, անցյալն եք փորփրում ու տժժժում, մի պահ կանգ առեք ու մտածեք- արդյո՞ք դուք ինքնուրույն եք մտահղացել, թե՞ սովորել եք ինչ-որ մեկից: Փորձեք հիշել ձեզ մի քանի տարի առաջ- նույն կերպ էիք մտածում ? թե փոխվել եք .. եթե նույնն եք, ապա դուք շատ լուրջ խնդիրներ ունեք , ձեր աճը կանգ է առել :

7. Երբ ինչ-որ մեկի տարածած տեղեկությանն ու մեկնաբանությանը անվերապահորեն հավատում եք ու սկսում եք բութ գործիքով մոՌթել , հենց այդ պահին հիշեք,որ դուք քրիստոնյա հայ եք, հնարավոր է`ինքն էլ , որ Քրիստոսը չի ասել , թե երբ մի այտիդ հարվածում են, քացու տակ գցիր, իմ իմանալով`այլ բան է ասել ... ու մտածեք, որ հնարավոր է մի օր բախվեք դաժան ճշմարտության հետ ու ձեզ վատ զգաք, որովհետև սուտը երկար չի տևում ,իսկ մարդն իր ասած կամ արածի համար պատասխան է տալու վաղ թե ուշ , նույնիսկ եթե խորապես զղջացել է :
8.Խոսքը, գրածը կարևոր բան է, բայց նայեք գործերին, փաստերին , ես կարող եմ ձեզ վիրավորել, բայց լավ բան անել ձեզ համար, կարող եմ ձեզ գուրգուրել իմ գեղեցիկ խոսքերով, բայց , քանի դեռ դուք վայելում եք իմ հաճոյախոսությունները , մի վնաս տամ ;)

9. եթե անգամ ձեզ հարազատ մեկն է ձեզ հետ կիսվել իր մտահոգություններով , մի պահ կանգ առեք և մտածեք, որ հնարավոր է ինքն էլ ինքնուրույն դրան չի եկել, իրեն էլ են աննկատ ուղղորդել , մի քիչ կասկածամիտ եղեք
մանիպուլյացիան հզոր գործիք է, դրա զոհը չդառնալու համար պետք է ապավինել միայն սեփական ուղեղին և տրամաբանությանը, դա հեշտ չի, բայց անհնարին էլ չի ;)
Վերջերս մի տեղ քոմենթ կարդացի, որ ինձ ճանաչող մեկը գրել էր, թե ես շատ լավ աղջիկ էի , մինչև մի օր Սվիտալսկին ինձ նկատեց ։))) այսպես են ծնվում լեգենդները ։)) տեսնես Սվիտալսկին ինձ գոնե հիշում է՞ ։))) դա դեռ ես, բա հիմա պատկերացրեք ավելի լուրջ մարդկանց շուրջ ինչպես են սկսվում խոսակցությունները, որոնք դուք հալած յուղի տեղ եք ընդունում
Այդքան մեծամիտ մի եղեք, տեղ թողեք , որ հանկարծ կարող է ստացվի, որ սխալվել եք , դա նորմալ է ,բնական է ... մեզանից և ոչ մեկ ամենագետ չէ , ամենագետներ չեն լինում ընդանհրապես .... անգամ հին աստվածները սխալվեցին
Այսպես կարող եմ անվերջ շարունակել ։)
Հիմա աշխատանքից ուշանում եմ, հնարավոր է՝ update անեմ ու էլի կետեր ավելացնեմ , դեռ էսքանը կարդացեք, մինչև հասնեմ տեղ

Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan