Վարձով ապրող դատավորները պետությունից բնակության վարձի գումար կստանան
Պետությունը դատավորներին ևս բնակարանի վարձի փոխհատուցում կտա: Այս մասին որոշումն ընդգրկված է կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:
Նախագծի համաձայն՝ իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ամսական մինչև 100000 դրամի չափով՝ Երևան քաղաքի դեպքում, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70000 դրամի չափով:
Նշենք, որ նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
Հիշեցնենք, որ կառավարությունը հունիսի 15-ի նիստում որոշում է ընդունել, որի համաձայն, իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին ևս տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում կտրամադրվի:
Աղբյուր` Panorama.am