Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ (Ցուցակ,Տեսանյութ )

Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանն ընտրեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Վովայի Փաշինյանին կողմ քվեարկեց 59 և դեմ՝ 42 պատգամավոր:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար էր 53 ձայնը:

 


Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը


Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջևանում:

1991 թվականին ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չնայած գերազանց առաջադիմությանը, հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ, վարչական որոշմամբ հեռացվել է Երևանի Պետական Համալսարանից (1995 թ.)։

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ: 1994– 1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։

1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր:


1999 թ-ից «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն է։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:


Քաղաքական գործունեություն


1998 թվական - ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր։

2006 թվականին մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը:

2007 թվականին «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1-ին համար։ «Իմպիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքների ժամանակ հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով:

2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։

2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։

2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։

2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից: Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։

2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Ելք» դաշինքով և 7 տոկոս ձայներով դաշինքով մտնում է խորհրդարան և ընտրվում որպես խմբակցության ղեկավար:

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նրա ղեկավարած նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից: Քաղաքացիական հասարակության կողմից սկսված մասշտաբային անհնազանդության ակցիաների հետևանքով ապրիլի 23-ի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանն ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan