Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ «Մարիոթ» հյուրանոցում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել են ՀՀ ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ևս հայտնել են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Բակո Սահակյանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու եւ երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը:
Zham.am