Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը

ԵՊԲՀ գիտական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը մեկնարկեց անվանի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի պարգևատրման արարողությամբ։ Ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ պրոֆեսորը պարգևատրվեց ԵՊԲՀ հուշանվերով։ Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է: Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: Անվանի վիրաբույժի և գիտնականի անուն-ազգանունը երախտագիտությամբ են հիշում սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել ստացած գիտելիքները, դառնալ պիտանի մասնագետներ:

«Հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում եք»,- սա 80-ամյա բժշկի՝ երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն է։ Բժշկի ջանքերի շնորհիվ շատերն իրենց երկրորդ կյանքն են ապրում:

Հմուտ վիրաբույժը գտնում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրած յուրաքանչյուր մարդ պետք է խորությամբ ուսումնասիրի բժշկագիտությունը, ինչին էլ ինքը նվիրել է կյանքի գերակշիռ մասը: Նա 80 տարեկանում էլ իր օգտակար խորհուրդներով մշտապես կրտսեր գործընկերների կողքին է։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել Հովհաննես Սարուխանյանի հետ նույն բեմում։ Նա ականավոր բժիշկ է, նվիրյալ, փառահեղ վիրաբույժ, մեր համալսարանի հպարտությունը»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ շնորհավորելով բժշկագիտության անվանի ներկայացուցչին հոբելյանի առթիվ։

Ուսուցչի անցած բեղուն մասնագիտական ճանապարհի մասին խոսեցին աշակերտները, ովքեր վաղուց արդեն կայացած վիրաբույժներ են։ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը նշեց, որ և´ դժվար է, և´ պատվաբեր խոսել ուսուցչի, ավագ գործընկերոջ,գիտնականի,մանկավարժի, եզակի վիրաբույժի մասին։ Նա ներկայացրեց Հովհաննես Սարուխանյանի կենսագրության մանրամասները։ Անդրադարձավ այն աշխատանքներին,որոնք կատարել է բժիշկ-գիտնականը տարբեր տարիների ընթացքում։

«Սիրելի ուսուցիչ, երջանիկ ենք, որ Ձեզ նման մարդու, գիտնականի հետ մի ամբողջ կյանք են անցկացրել»,- շեշտեց պրոֆեսոր Միրիջանյանը՝ մաղթելով ավագ գործընկերոջը երկաթյա առողջություն և հավելելով, որ դեռ շատ համատեղ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն։

Հովհաննես Սարուխանյանի մասնագիտական գործունեության մասին խոսեցին և հոբելյանի առթիվ շնորհավորեցին նաև Դատական բժշկության ամբիոնի վարիչ Շոթա Վարդանյանը և Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը։

«Ես հուզված եմ, ուրախ եմ, երջանիկ եմ, որ կարող եմ ներկա լինել այսօրվա նիստին, լսել այս քաղցր խոսքերը»,- նշեց հոբելյարը։ Կոչումով բժիշկը շեշտեց, որ իր բոլոր հաջողությունների հիմքում նաև այն կոլեկտիվներն են, ում հետ նա աշխատել է։ Նա թվարկեց իր դասախոսներին, բժշկագիտության այն բոլոր հսկաներին, ովքեր աջակցել են իրեն՝ իր ուղին կերտելիս։ Չմոռացավ նաև բժշկական բոլոր հաստատությունների ղեկավարներին և ԵՊԲՀ ռեկտորներին, ում հետ աշխատել և աշխատում է։

Նշենք, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը։

ԵՊԲՀ հաղորդագրություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan