Նորանաշանակ փոխնախարարի հայրը սիրում է խորհուրդներ տալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ է նշանակվել Ավագ Ավանեսյանը՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի որդին։ Վ․ Ավանեսյանը նախարար է աշխատել 1996-97 թթ․, ապա Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին՝ 2013-2014 թթ․։
Նախարարի պաշտոնը թողնելուց հետո նա զբաղվում է խորհրդատվական գործունեությամբ՝ միջազգային կառույցներին խորհուրդներ է տալիս հայաստանյան տնտեսության հետ կապված հարցերի շուրջ։ Նա «ԱՎԱԳ սոլյուշնս» խորհրդատվական ընկերության տնօրենն էր։ Թեպետ նրա աշխատանքը մասնավոր սեկտորում է, բայց խորհրդատվությունն ավելի շատ վերաբերում է պետական խնդիրներին։