Ռուսաստանում ստեղծված անօդաչու սարքն օդում քանդվել է
Ռուսական «Սովա» անօդաչու սարքը փորձարկումների ժամանակ հայտնվել է տուրբուլենտ հոսանքի գոտում և լուրջ վնասվածքներ ստացել: Այդ մասին «Известия» թերթի հետ զրույցում հայտնել է Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի գիտատեխնիկական խորհրդի նախագահ Վիտալի Դավիդովը:
Ըստ նրա՝ անօդաչու սարքի փորձարկումներն ավարտված են:
«Կայացել է երկարատև թռիչք 20 հազար մետր բարձրության վրա: Ցավոք, սարքը հայտնվել է տուրբուլենտ ուժեղ հոսանքի գոտում և լուրջ վնասվածքներ ստացել», - ասած Դավիդովը՝ հավելելով, որ դա, սակայն, չի խանգարել ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ինչը վկայում է այն բանի մասին, որ նման հետազոտությունները բավականին հեռանկարային են:
Zham.am