1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Ուղիղ. Ժամը 19.00 Հանրապետության հրապարակում հավաքվում ենք. մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի. Նիկոլ Փաշինյան Ուղիղ միացում Երևանից. այս պահին Euronews -ը րոպեներ առաջ անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ Բռնություն՝ «Ազատության» թղթակցի նկատմամբ, ոստիկանները չեն միջամտել. Տեսանյութ Բերման է ենթարկվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը (Տեսանյութ) Ուղիղ միացում Բեռլինից. Բողոքի ցույց. Այս պահին Արսինե Խանջյանն է խոսում Ուղիղ միացում Լոնդոնից. հայ համայնքի ցույցը Ուղիղ միացում Էջմիածնից. բողոքի ակցիա Քննարկման թեման կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը. Փաշինյան (վիդեո) Սերժ Սարգսյան. Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով
ԼՐԱՀՈՍ
Բռնություն՝ «Ազատության» թղթակցի նկատմամբ, ոստիկանները չեն միջամտել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը զսպվածության կոչ է անում Հայաստանում կան ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ. Պայթուցիկ սարքով ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալել է 6 մարդու (Տեսանյութ) Ուղիղ. Ժամը 19.00 Հանրապետության հրապարակում հավաքվում ենք. մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի. Նիկոլ Փաշինյան ԲՀԿ-ն կոչ է անում երկխոսության՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար Ուղիղ միացում Երևանից. այս պահին Euronews -ը րոպեներ առաջ անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ Բռնություն՝ «Ազատության» թղթակցի նկատմամբ, ոստիկանները չեն միջամտել. Տեսանյութ Այսօր ոստիկանության առավել ագրեսիվ լինելու պատճառը Նիկոլ Փաշինյանի ողջույնն է «Սասնա ծռերին» Բերման է ենթարկվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը (Տեսանյութ) Պահը զգայուն է եւ լի բազմաթիվ ներքին եւ արտաքին վտանգներով ու ռիսկերով. ՀՅԴ կոչը Երկրապահը ողջունում է երկխոսության կոչը. Մանվել Գրիգորյան Ուղիղ միացում Բեռլինից. Բողոքի ցույց. Այս պահին Արսինե Խանջյանն է խոսում Ուղիղ միացում Լոնդոնից. հայ համայնքի ցույցը Քաղաքացիների ճնշման ներքո ոստիկաններն ազատ արձակեցին բերման ենթարկվածներին. Տեսանյութ Ուղիղ միացում Էջմիածնից. բողոքի ակցիա Քննարկման թեման կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը. Փաշինյան (վիդեո) Սերժ Սարգսյան. Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով Այսօրվա քայլերթը՝ Նոր Նորքից․ ոստիկանությունը թույլ չէր տալիս (ուղիղ միացում) Սերժ Թանկյան․ «Անուշիկ երիտասարդնե՛ր Հայաստանի, շատ կուզեի ձեզ հետ միանալ» (տեսանյութ) Իշխանության երկրորդ էշելոնում գտնվող քցվածները ուրախ են՝ կարող են վրեժխնդիր լինել ՀՅԴ-ն փորձում է Արամ Ա-ին որպես միջնորդ առաջարկել. Վտանգի տակ է Գարեգին Բ-ի հեղինակությունը Երվանդ Բոզոյան. Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Դատական նիստերը կասեցվել են. կալանավայրերը գրություններ չեն ստանում Ավանում դաժան ծեծի ենթարկեցին ավտոերթի մասնակից քաղաքացուն (Տեսանյութ) Պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել. ինտերնետի լարերը կտրում են Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 քաղաքացի Օրվա կադր․ Խանութը փակ է, գնացել ենք միտինգ Սերժ Թանկյանը կգա Հայաստան․Հայկական ժամանակ «Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար»․ Կարեն Կարապետյան ՕԵԿ-ը ողջունում է քաղաքացիական զարթոնքն ու կոչ անում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել «Սինջար եզդիների ազգային միավորում»-ը կոչ է անում իր բոլոր համակիրներին միանալ և աջակցել #Իմքայլը շարժմանը Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է (ուղիղ միացում) «Սերժը մեր «պապան» չի, մենք «պապա» չունենք»․ ոստիկանները բռնության են դիմում (Տեսանյութ) «Խնդրում եմ՝ հրաժարվեք վարչապետի պաշտոնից, խոհեմ գտնվեք». Սարգիս Գրիգորյան «Մարդիկ միացյալ են, կողք-կողքի: Անկախ տարիքից և սեռից». Յուրա Մովսիսյանը՝ Երևանում ծավալվող իրադարձությունների մասին Երեք մեծ բեռնատարներ փակել են Կիևյան-Հալաբյան խաչմերուկը (Տեսանյութ) ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Լոս Անջելես-ում բողոքի ցույց հայ համայնքի մասնակցությամբ Ուղիղ միացում. Այս պահին Երևանում Ամերիկայի ձայն. Երևան. Ուղիղ միացում. Բեռնատարով, երթուղային տաքսիներով և Կռունկով փակել են փողոցները (լուսանկար, տեսանյութ) Հակահրդեհային վարժանք «Երևան մոլ»-ում (ֆոտոշարք) Եղվարդից Երևան հասարակական տրանսպորտը չի գործում. տեսանյութ «Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են». Աշոտ Ահարոնյան «Քայլ մի արա, ինձ մի մերժիր» թեմայի շո՞ւրջ է լինելու այդ երկխոսությունը Փախուստ «ոստիկանական Երազից» Տեսանյութ. Ոստիկանությունը փորձում է տարհանել մեքենաները, որոնց մեջ մարդիկ կան Գեղեցկուհին իր մեքենայով փակել էր Գյուլբենկյան փողոցը. Տեսանյութ Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութեր) Ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա. Արամ Ա կաթողիկոս Իշխանությունները սարսափում են. Մոտենում են մարդաշատ միջոցառումների օրերը Որքա՞ն է ցուցարարների թիվը. «Իոնիսյանենց դրոնի գործը դժվարացել է» Էդմոն Մարուքյան. Կենտրոնի բաժին բերման են ենթարկել 23 քաղաքացի, նրանց թվում է Նիկոլ Փաշինյանի որդին (Տեսանյութ) Բերման է ենթարկվել Դավիթ Սանասարյանը (Տեսանյութ) Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանին շնորհավորելու փոխարեն՝ օտարերկրյա պաշտոնյաները նախազգուշացրել են Կառավարությունը պատրաստվում է օրինականացնել կանեփի մշակությունը Արայիկ Խանդոյանի նկատմամբ մահափորձի հետքերով. «Նուբարաշենի» բանտապետի պարզաբանումը Ալիկ Սարգսյանին 10 հազար դոլարի նվիրատվություն՝ «բնամթերքի» տեսքով Սերժ Սարգսյան. «Նախագահի նկարը կախելը եկել է տրադիցիայի ուժով» (տեսանյութ) Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը Սիրուշոն երևանյան բողոքի ակցիաների մասին. Լուսանկար 11-ամյա Սարգիսը «ոստիկաններին և ժողովրդին» նվիրված ռեփ է կարդում. Տեսանյութ Հրապարակում ուղիղ կապ հաստատվեց Արսինե Խանջյանի հետ. նա վարչապետին կոչ է արել հեռանալ. Տեսանյութ System of a Down-ի կիթառահար Տարոն Մալաքյան․ «Հոգով ես իմ եղբայրների հետ եմ» Արսինե Խանջյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին Վաղ առավոտից ցուցարարները Հանրապետության հրապարակում են․ այսօր նոր կառավարության առաջին նիստն է (ուղիղ միացում) Իսրաելական հեռուստաընկերությունն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ Հասմիկ Պապյան. «Հայաստանն անհապաղ կարիք ունի երիտասարդ, բանիմաց, կարող, լայնախոհ, լեզուների տիրապետող և հայրենասեր ղեկավարի» Սինոփսիս ընկերությունում հանվել են Սերժ Սարգսյանի նկարները. Տեսանյութ Euronews-ը անդրադառնում է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ հայտարարությունը Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Քաղաքացիական իրավունքը չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ. կաթողիկոսի ուղերձը Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից Փակ համարով մեքենան երեխաներ էր բռնում՝ ոստիկանություն տանելու համար
Հարցում

2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրվել է 18.7% աճը. Նախարար

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

Նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ: Արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների և գործարարների համար դյուրացնելու նպատակով, Հանրապետության Նախագահի հանձնարարականի համաձայն, աշխատանքներ են իրականացվել թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվական հասանելիության ապահովման, ինչպես նաև վաճառքի առցանց համակարգերի գործարկման միջոցով:

Սուրեն Կարայանը նշել է, որ ավարտվել են Իրանի և Չինաստանի միջև համաձայնագրերի շուրջ բանակցային փուլերը: Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սինգապուրի հետ համաձայնագրերը բանակցային տարբեր փուլերում են: Կարևորվել է նաև Եվրոպական միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Նախարարի հավաստմամբ՝ այս տարվա հունվարին արդեն սկսվել է արտահանողների գրանցումը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խոսքով՝ 2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրված խոստումնալից միտումները, մասնավորապես, 2017 թվականին արձանագրված 18.7% աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձևավորել առաջիկայի համար։ Սուրեն Կարայանը նշել է, որ ոլորտի արդյունքներին էապես նպաստել են իրականացված մարքեթինգային միջոցառումները: Այդ նպատակով, դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Քաթարի, Ճապոնիայի, Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների համար:

Նախարար Կարայանը, անդրադառնալով երկրի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին, նշել է, որ 2017 թվականին այդ նպատակով իրականացվել է 47 միջոցառում, իսկ 2018 թվականի համար նախատեսված ծրագիրը ներառում է թվով 43 միջոցառում: Նախարարն ընդգծել է, որ առաջիկա տարվա գործողությունների շարքում առանձնակի կարևորվում են շինարարական թույլտվությունների ընթացակարգերի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմների, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման և սնանկության ու պայմանագրերի կիրարկման ոլորտներում զգալի բարելավման աշխատանքները:

Օտարերկրյա ներդրողների պաշտպանվածության բարձրացման համար անհրաժեշտ իրավական ակտերի ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան նախագիծ մշակելու վերաբերյալ Նախագահի մեկ այլ հանձնարարականի կապակցությամբ նախարար Կարայանը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։

Ի կատարումն Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին նախարարության կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հանձնարարականի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է, որ անցյալ տարեվերջին՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին, ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվում են աջակցության ամենօրյա աշխատանքներ:

Պետական-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագծի մշակման ժամանակ արդեն առկա համագործակցության հաջողված օրինակները հաշվի առնելու վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականի կապակցությամբ նախարարը զեկուցել է, որ հիշյալ օրենքի նախագիծը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագիտական աջակցությամբ, և մարտ ամսին օրինագիծն արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի քննարկման ներկայացնելու։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, փաստաթուղթը ներառում է ինչպես համաշխարհային լավագույն փորձը, այնպես էլ Հայաստանում պետական-մասնավոր համագործակցության ձևաչափով մինչև այժմ իրականացված ծրագրերում եղած արդյունավետ կարգավորումների փորձը:

Ներկայացնելով արդյունաբերության ոլորտում 2017 թվականին իրականացված և ընթացիկ տարում շարունակվող աշխատանքները՝ նախարար Կարայանը նշել է, որ շարունակվել են իրագործվել տնտեսության թիրախային ոլորտների խրախուսմանն ուղղված միջոցառումներ` աջակցության գործիքակազմի կիրառմամբ: Նախարարի զեկուցմամբ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո, մասնավորապես, հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։ Ապահովվել է հայկական 93 արդյունաբերական ընկերության մասնակցություն արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի։

Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ, որին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15.7% աճը: Վերջինիս տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016 թվականի արդյունքից: Ընդ որում, 2017 թվականին ավելացել է նաև արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ:

Ըստ նախարար Կարայանի` ընթացիկ տարում հիմնական նպատակադրումը ձեռք բերված արդյունքների ամրապնդումն է և առանձին ոլորտներում վեր հանված խնդիրների հասցեական լուծումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրացնել առկա ներուժը: Այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շարքում առանձնացվել են պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներին մասնակցությունը, տեքստիլ արտադրանքի արտահանման շուկաներ մուտքի ապահովման նպատակով ՄԱԱԶԿ-ի հետ ուսուցման և ծառայությունների կենտրոնի ստեղծումը, դեղագործական ոլորտում պատշաճ արտադրական գործունեության (GMP) չափանիշների ներդրմանն աջակցությունը և մի շարք այլ աշխատանքներ:

website by Sargssyan