Պերմում դպրոցի վրա հարձակման հետևանքով 11-ամյա հայուհի է վիրավորվել (Լուսանկար, տեսանյութ)
Հունվարի 15-ի առավոտյան Պերմի № 127 դպրոցի աշակերտների վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորների թվում է նաև 4-րդ դասարանի աշակերտուհի, 2007 թվականին ծնված Մենուլա Աբրոյանը, հայտնում է Rusarminfo.ru-ն՝ վկայակոչելով ВКонтакте-ում «Мой город-Пермь» էջը, որը հրապարակել է վիրավորների ցանկը:
Նշվում է, որ վիրավորներն այժմ տեղի հիվանդանոցում են:
Zham.am