Իտալիայում ձնահոսքի տակ հյուրանոց է հայտնվել. կան զոհեր (տեսանյութ)
Իտալիայում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ձնահոսքի պատճառ է դարձել, որն ամբողջովին ծածկել է «Rigopiano di Farindola» հյուրանոցը:
Ըստ նոր ստացված տեղեկությունների, 30 մարդ է զոհվել աղետի հետևանքով: Ողբերգությունը տեղի է ունեցել Աբրուցցո նահանգում, երկրի կենտրոնական հատվածում:
Փրկարարներն արդեն սկսել են հյուրանոցը ձյան շերտից մաքրելու գործընթացը: Սակայն աշխատանքը բարդանում է վատ եղանակային պայմանների պատճառով:
Վաղ հաղորդվում էր, որ երեք մարդ է անհայտ կորել:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:
Zham.am