1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները». լսումներ ԱԺ-ում (ուղիղ) Բենզինը նորից թանկացավ. Նոր գնաճ՝ ապրիլից հետո Նախագահի եւ վարչապետի ընտրության օրերը հայտնի են Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ» (Տեսանյութ) Բա որ Արմեն Սարգսյանը հարցադրումներ անի ֆեյսբուքահայության առջև Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննեց Սամվել Բաբայանի դիմումը (տեսանյութ) Կարեն Կարապետյան. Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար «Արմեն Սարգսյանը չի կարող դարնալ քաղաքական ֆիգուր» (Տեսանյութ) Ադրբեջանցիները կաշարել են լեհ լրագրողին՝ Ղարաբաղի դեմ աշխատելու համար (Տեսանյութ) Երևանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը
ԼՐԱՀՈՍ
Ծննդատան ղեկավարը՝ եռյակի առողջական վիճակի մասին Պարզվել է Գեղարքունիքում 10 օրական երեխայի դաժան ու առեղծվածային մահվան պատճառը Երկարաձգվել է քառօրյայի մասնակից ուսանողների վարձի փոխհատուցման փաստաթղթերի ընդունման ժամկետը ԵԽԽՎ-ում Էդմոն Մարուքյանը խոսել է ընտրակաշառքի մասին Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը Արտակարգ դեպք Երևանում. Հյուրանոցային համալիրում 37-ամյա կին է դանակահարվել Արսեն Վենգեր. «Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է» (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա, հետո կնվազի Սկանդալային մոդել Գայանե Բաղդասարյանը բացահայտել է, թե ով է իր ընկերը Գայանե Ասլամազյանը՝ որդու հետ (PHOTO) Անահիտ Սիմոնյանի նոր գայթակղիչ ֆոտոշարքն ԱՄՆ-ից Երևանում մեկ շաբաթում ծնվել է 402 երեխա «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները». լսումներ ԱԺ-ում (ուղիղ) Ինչո՞ւ ընտրեց Արմեն Սարգսյանին ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել Բենզինը նորից թանկացավ. Նոր գնաճ՝ ապրիլից հետո Այս տարվա ապրիլից ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը. Մոդեստ Կոլերով Նախագահի եւ վարչապետի ընտրության օրերը հայտնի են Ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը՝ նախագահի՞ կինը, թե՞ վարչապետի Ինչպես հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. նա գլխի շրջանում վնասվածքներ է ունեցել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել Մանվել Գրիգորյանը դռնեդուռ է ընկել. փող չունի՞ Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք ՀՀԿ «ինտելեկտուալ թևին» արգելված է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով Լոգարանում հայտնաբերվել է 26-ամյա աղջկա դի Ձերբակալվել է «Ռոբսոնից» հարցազրույց վերցրած բլոգերը Մեկ տարվա մեջ պետական պարտքը ավելացել է 832 մլն դոլարով Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ» (Տեսանյութ) The Times. Հայտնի է, թե ինչի համար է Մոուրինյոն հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից Բա որ Արմեն Սարգսյանը հարցադրումներ անի ֆեյսբուքահայության առջև Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննեց Սամվել Բաբայանի դիմումը (տեսանյութ) Բարի գալուստ «Արսենալ». երկրպագուի ու Մխիթարյանի զրույցը (տեսանյութ) Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Հունվարի 19-21-ը մայրաքաղաքում ծնվել է 147 երեխա Զինկոմի տեղակալը 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար հայտնվել է դատարանում Կարեն Կարապետյանը ինքնաթիռում՝ Դավոս մեկնելիս (լուսանկար) Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզ. Մակրոնի հետ հանդիպումը կլինի վաղը Վարույթ է ընդունվել հափշտակության եւ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը Արմեն Սարգսյանը չի կրում ՀՀԿ-ի ծանր բեռը եւ նրա անունը չի կապվում պետական սկանդալների հետ. «Ելք»-ի պատգամավ Կարեն Կարապետյան. Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Ինչ վիճակում է լուսամուտից ցած նետված զինվորը «Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ՝ 2 տղա, 1 աղջիկ․ ընտանիքը սոցիալապես անապահով է Մխիթարյանն ու Օզիլը լավ խաղացողներ են ու միշտ կարող են միմյանց հետ խաղալ. Վենգեր Իվետա Մուկուչյանը շքեղ լուսանկար է հրապարակել «Արմեն Սարգսյանը չի կարող դարնալ քաղաքական ֆիգուր» (Տեսանյութ) Մինչև հայերը գլխի ընկեն, որ Հայաստանի նախագահն այլևս «անգլիական թագուհի» է ... Ողջ խնդիրն այն է, թե ով դեկորացիա կդառնա մի վեց ամսից։ Անգլիական թագուհին բերվելու է հենց Անգլիայից Մկրտիչ Արզումանյանը ցույց է տվել իր առաջին ընկերուհուն (Լուսանկար) Ադրբեջանցիները կաշարել են լեհ լրագրողին՝ Ղարաբաղի դեմ աշխատելու համար (Տեսանյութ) 10 հայ կանայք, որոնք փոխեցին համաշխարհային պատմության ընթացքը Արմավիրում հրդեհից հետո տնակում հայտնաբերվել է տղամարդու այրված դի Առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերը գնդապետ են կորցրել Սերժ Սարգսյանն այնպիսի թեկնածուների է նշանակում, որոնք պետք է անպայման պրոբլեմներ ունենան Սահմանադրության նորմերի հետ Ձախ Հարութն ու Շմայսն ԱՄՆ-ում քեֆ են արել Երևանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է Սաթիկ Սեյրանյանի եղբայրը Մահացել է Սարգիս Հացպանյանը Այս կինը 1 տարում իր երկրի պետական բյուջե է վերադարձվել 200 միլիոն եվրո, քրեական գործեր հարուցել 6000-ից ավելի պաշտոնյաների նկատմամբ «Փող ունեցող, փող բերող, փող տվող պաշտոնյաները չեն կարող լուծել Հայաստանի խնդիրները» «Ես էլ Մխիթարյանի պես կարտասվեի, եթե ավտոբուսի կայանատեղուց անցնեի գեղեցիկ ֆուտբոլի խաղին». Ուելբեք Արտակ Սարգսյանը մեծ գումար է պարտք Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 150 անգամ «Նա ունի արևմտամետ քաղաքական գործչի իմիջ». «Կոմերսանտ»-ն անդրադարձել է նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել՝ ԸՕ ևս մեկ նախագի՞ծ է մշակվում ԲՀԿ-ի ներսում որոշումն արդեն ընդունված է՝ կողմ են քվեարկելու ՀՀԿ նախագահի թեկնածուին Կիսամերկ Քիմ Քարդաշյանը հայտնվել է մեքենայի կապոտին (լուսանկար) Էներգետիկայի նախարարի ամենահավանական թեկնածուն տիկնոջից աղքատ է Մանրամասներ Դավթաշենի եկեղեցու մոտ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածի ինքնությունը Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը կապ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ 2017-ի տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս «Ժողովուրդ, այս օրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ենք արձանագրում». Գագիկ Սուրենյան «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների (Տեսանյութ) Կքվեարկեն՞ արդյոք Արմեն Սարգսյանի օգտին «Ծառուկյան» ու «ԵԼՔ» դաշինքները Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը (ֆոտոշարք) Նախագահի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը նոր պաշտոն է ստացել Արձանագրվեց Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի առաջին տարբերությունը Դաժան ու առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Մադինա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 10 օրական տղայի դի
Հարցում

Ֆինանսների նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվող համակարգային լուծումների մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Վարդան Արամյանն առանցքային մոտեցումների շարքում առաջինը նշել է մակրոտնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ նպատակով 2017 թվականին նպատակադրվել և իրականացվել է հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որպեսզի դանդաղեցվի կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճը, և հիմքեր ստեղծվեն 2018 թվականին մեկնարկելու նույն ցուցանիշի նվազեցման գործընթացը: Նախարարի հավաստմամբ՝ իրականացված աշխատանքի արդյունքում 2017 թվականին հնարավոր է եղել նշված ցուցանիշի աճի տեմպը կրկնակի դանդաղեցնել, իսկ 2018 թվականին այն կնվազի շուրջ մեկ տոկոսային կետով:

Նախարար Արամյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև տնտեսական աճի ներուժի մեծացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը միտված աշխատանքը՝ նշելով, որ վերոհիշյալ նպատակով իրականացվում է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը չի խոչընդոտի տնտեսական վերականգնմանը և միջնաժամկետ աճին: Այդ քաղաքականության շրջանակներում, ըստ նախարարի, նպատակադրվածություն կար հարկային եկամուտների աճի միջոցով մեծացնել սեփական եկամուտների դերը և պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի համեմատ գերակայություն տալ կապիտալ ծախսերի աճին: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ նշված մոտեցմամբ հնարավոր է եղել օրենքով նախատեսված ընթացիկ ծախսերի մասով ունենալ ավելի պահպանողական վարքագիծ, իսկ կապիտալ ծախսերն ավելացնել շուրջ 40 միլիարդ դրամով՝ հիմքեր ստեղծելով ապագա տնտեսական աճի համար: Վարդան Արամյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի ավելի բարձր մակարդակ, քան բյուջետային տարվա դեֆիցիտն է:

Զեկույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև տնտեսվարմանը նպաստող հարկային քաղաքականության իրականացման և գործարար միջավայրում այդ քաղաքականության տարընթերցումների բացառման նպատակով ձեռնարկվող քայլերին: Ֆինանսների նախարարը զեկուցել է, որ իրականացվում է սեփական եկամուտների ձևավորման հավասարակշռված քաղաքականություն թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է երկարաժամկետ կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովելու տեսանկյունից մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն ընթացիկ տարում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության կայունությանը և պարտքի կառավարելիությանը, այլ նաև տնտեսվարողներին ներկայացնել, թե միջին ժամկետում ինչպիսին է լինելու պարտքի հետագիծը և վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նախագահի համոզմամբ՝ դա ներդրողներին վստահություն կներշնչի՝ ավելի համարձակ լինել իրենց ներդրումային նախաձեռնություններում, քանի որ ընկալելի և կանխատեսելի կլինի այն տնտեսական միջավայրը, որտեղ վերջիններս գործելու են:



Ընդգծելով, որ հարկաբյուջետային կոնսոլիդացիան և բյուջեի պակասուրդի աստիճանական նվազեցումը պարտքը կայուն պահելու ու մակրոտնտեսական կայունություն ապահովելու տեսանկյունից օբյեկտիվորեն պարտադրված և ճիշտ մոտեցում է, Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները' տնտեսական աճի տեմպերի արագացման և սեփական եկամուտների աճին զուգահեռ ջանքեր գործադրելով տարբեր գործիքակազմով մեծացնելու հատկապես հասարակության այն խմբերին տրվող օժանդակությունը, որոնք ունակ չեն եկամուտ գեներացնելու, իսկ սոցիալապես անապահով, բայց եկամուտ ստեղծելու ունակ մարդկանց համար ստեղծել պայմաններ:

Արդյունավետ հարկային քաղաքականության իրագործման տեսանկյունից կարևորելով հարկային օրենսդրության շարունակական կատարելագործումը և բարելավումն այնպես, որպեսզի կիրառման տեսանկյունից այն լինի մատչելի և չպարունակի երկիմաստություններ, տարընթերցումների պատճառով պետական ծառայողի սուբյեկտիվ դրսևորումների տեղիք չտա, Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ հարկաբյուջետային կայունության ամրապնդման և տնտեսավարողների համար տեսանելի ապագայում կանխատեսելի հարկային քաղաքականության ապահովման առումով պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելու ոչ հեռանկարային գործելաոճից։ Նախագահի համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ պետությունը հարկային դաշտում կկատարի խորքային փոփոխություններ միայն այն դեպքում, երբ լինի խորքային վերլուծություններով հիմնավորված և բազմակողմանի քննարկումներ անցած արդյունք:

website by Sargssyan