Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

CNF-ը ընդլայնում է համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի / CNF/ գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի, CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանի և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանի հետ:Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքի և ընդլայնվող համագործակցության համար:

Ջեոֆ Ջիակոմինին գոհունակություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ Կովկասի բնության հիմնադրամը նախատեսում է առավել մեծ օժանդակություն հատկացնել 2017 թվականի ծրագրերի իրականացման համար: Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է 2016 թվականին CNF-ի իրականացրած աշխատանքները, անդրադարձ է եղել CNF-ի կողմից կատարված ուղղակի ներդրումներին, որոնց միջոցով ծրագրեր են իրականացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերում, «Գնիշիկ» պահպանվող տարածքում և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում:Ներկայացվել են խորհրդատվական աշխատանքները կառավարման պլանների, կենսաբազմազանության ուսումնասիրության և մոնիթորինգի, էկոտուրիզմի զարգացման և մի շարք այլ գործընթացներում: Ընթացիկ տարվա համար CNF-ը նախատեսում է առավել մեծ թափով շարունակել օժանդակությունը` ներառելով մի շարք բնապահպանական ծրագրեր ևս,մասնավորապես, խոսվել է «Քարերի սինֆոնիա» բնության հուշարձանի անձնագրավորման աշխատանքների ընթացքի, Դիլիջանում ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման, ակվապոնիկ ջերմոցների, Դիլիջանում «Տրանսկովկասյան արահետ»-ի ստեղծման ծրագրերի մասին:

Արծվիկ Մինասյանը ողջունել է CNF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև փոխգործակցության սերտացումն ու համագործակցության ընդլայնումը, վստահություն հայտնել, որ հրապարակային և թափանցիկ աշխատանքը, պատասխանատվությունն ու նպատակայնությունը կլինեն առաջնորդող բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նախատեսվող ծրագրերին, կարևորվել՝ պետություն-համայնքներ-մասնավոր հատված փոխգործակցությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan