Որ երկրներից են Հայաստան գալիս զբոսաշրջիկները
2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 172.4 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 969 հազարի դիմաց։ Նախորդ տարվա համեմատ՝ ներգնա զբոսաշրջությունն աճել է 21%-ով։
Հատուկ ընդգծենք՝ խոսքը վերաբերում է ոչ թե այցելուներին (որոնց թիվն ավելի մեծ է), այլ ժամանած այն ուղևորներին, որոնք ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության համարվում են զբոսաշրջիկ (տես ծանոթագրությունը)։
Իսկ ո՞ր երկրներից են կատարվում զբոսաշրջային այցելությունները։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքը։ Այդ տվյալները արտացոլում են միայն հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին: Այսինքն՝ այդ բաշխվածության պատկերը լիարժեք չէ, քանի որ այցելուների մի փոքր մասն է հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանում։ Սակայն թույլ է տալիս գոնե մոտավոր պատկերացում կազմել։
Ինչպես տեսնում եք, զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը, որին բաժին է ընկնում զբոսաշրջիկների ընդհանուր թվի 19.7%-ը։
Երկրորդ տեղում իրանցի զբոսաշրջիկներն են՝ 15.7%, երրորդում՝ ԱՄՆ-ից ժամանածները՝ 14%
Շարունակությունը` 168.am-ում: