Պուտինն ու Էրդողանը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման կապակցությամբ (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով մերձավորարևելյան կարգավորման հետ կապված իրավիճակը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Թուրքիայի հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Նման քայլերը կարող են ի չիք դարձնել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հեռանկարները»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում:
Zham.am