Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ) «ՔՊ-ն հաստատեց, որ հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի». Արծվիկ Մինասյան
30
Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Խախտի՛ր լռությունը. իրազեկման ակցիա` Երևանում (լուսանկարներ) Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Պատերազմ Արցախում
Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը «Շոգեքարշ է պետք, որ ուսանողներին դուրս բերի փողոց․ մենք այդ շոգեքարշի դերում ենք»․Մ․Սուքիասյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Վայոց ձորի մարզում ոստիկանը հարվածել է բողոքի ակցիայի մասնակցի քունքին, վնասել մարդու տեսողությունը (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ) «ՔՊ-ն հաստատեց, որ հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի». Արծվիկ Մինասյան «Ոտքի՛» գրություններ՝ մայրաքաղաքի փողոցներում «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Նիկոլն իր մարզպետներիտն հրահանգել է ցուցարարներին հայհոյողների «կոնտր-միտինգներ» անել. «Հրապարակ» «Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի» գրությամբ պաստառներ՝ թատրոնների պատերին Պիլոտային ահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Դե՛մ ենք միակողմանի զիջումներին, միացի՛ր Խախտի՛ր լռությունը. իրազեկման ակցիա` Երևանում (լուսանկարներ) Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Փաշինյանի տիկնոջ շուրջ սկանդալները շարունակվում են Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան Հայաստանի Հանրապետության իրական քարտեզը սա է. այս քարտեզն այլևս չի կարմրելու. Սուրեն Պետրոսյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Վրեժ՝ որդիներից․ Քաղաքականության ու անբարոյականության մեջտեղում. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատախազությունը ստում է. Աշոտյանի գործով չի հիմնավորվել, որ պետությանը պատճառվել է 908 մլն դրամ վնաս Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր. ԱԺ պատգամավոր Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը

Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերաբերյալ: Ըստ բրիտանական պարբերականի հրապարակման, Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին: Խոսքն այն մասին է, որ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը: Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը: Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այսինքն, եթե Փաշինյանի կառավարությունը նման համաձայնագիր կնքի Մեծ Բրիտանիայի հետ, ապա Հայաստանն արագորեն կվերածվի «ապօրինի ներգաղթյալների» բրիտանական գաղութի:

Հնարավոր է՝ Փաշինյանն այդպես ցանկանում է գերակատարել իր ֆանտաստիկ հայտարարություններից մեկը, այն է՝ մինչև 2030 թվականը Հայաստանում 5 միլիոն բնակչություն ապահովելը: Հատկանշական է, որ նույն հրապարակման համաձայն, Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան նշել են, որ քիչ են հետաքրքրված նման ծրագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են անգամ քննարկել այդ հարցը: Դե, իսկ Հայաստանը... Ի դեպ, երեկ ՀՀ ԱԳՆ-ն հերքումանման մի բան տարածեց:

Մասնավորապես, ԱԳՆ խոսնակը ՌԻԱ-Նովոստի ռուսական գործակալությանն ասել է. «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի վերաբերյալ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»: Հիմա սա հերքո՞ւմ էր, թե՞ հաստատում: Ի՞նչ է նշանակում «լայն օրակարգ կա», բայց այդ հարցով բանակցություններ չեն եղել: Եթե իսկապես ոչ մի նման բան չի եղել, ապա ինչո՞ւ եք այդքան ոլոր-մոլոր հերքում: Կարճ-կոնկրետ ասեիք՝ նման բան չկա, և վերջ: Մինչդեռ, այս տարբերակով ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին: Հետաքրքիր է համանման էլ ի՞նչ խութեր կան դեռ, որ մեր հանրությունը չգիտի... Սա մի տեսակ հիշեցնում է հայտնի սկետչի ձևակերպումը, թե՝ կարող ենք շիրմաքարին գրել՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», փողին մուննաթ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan