Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը

Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո

Այս օրերին հայ ժողովուրդն ապրում է իր ամենից ամոթալի ժամանակները: Հայաստանի բնակչության այս պահվածքից զարմացած են ողջ աշխարհում: Այսպիսի երևույթ դեռ ոչ մի երկրում չի արձանագրվել, երբ երկրի ղեկավարն այսչափ վնասներ է բերել սեփական երկրին, սակայն կարողացել է պահպանել սեփական իշխանությունը:

Պատմությունն արձանագրել է նաև այլ դեպքեր, երբ երկրի ղեկավարը պատուհաս է դարձել սեփական ժողովուրդի համար, բայց արագորեն հեռացվել է իշխանությունից: Օրինակ, Զվիադ Գամսախուրդիան, որ նույնպես էյֆորիայի մթնոլորտում նախագահ ընտրվեց հարևան Վրաստանում, բայց ընդամենը կես տարի անց հեռացվեց իշխանությունից, երբ մարդիկ  արձանագրեցին  նրա գործնեության բացասական հետևանքները:
Մեկ այլ օրինակ. Աբուլֆազ Էլչիբեյը, որ հարևան Ադրբեջանում  նախագահ ընտրվելուց մեկ տարի անց նույնպես հեռացվեց պաշտոնից, երբ այդ երկիրը պատերազմի ժամանակ պարտություններ կրեց հայկական զինված ուժերի կողմից:

Նացիստական Գերմանիայի իսկ հրահրած պատերազմում պարտություն կրելով, անվերապահ կապիտուլյացիայից մի քանի օր առաջ, 1945-ին, բեռլինյան իր բունկերում  Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն գործեց և հեռացավ ոչ միայն իշխանությունից, այլև՝ կյանքից:

Եվ նման օրիանակներ շատ կարելի է բերել: Բացառություն է կազմում միայն հայ ժողովուրդը, որի ղեկավարը պարտությունից հետո, արդեն չորս տարի է պահպանում է սեփականա իշխանությունը և նույնիսկ ժպտալով նոր թեզեր է առաջ բերում, կարծես ծաղրելով սեփական ժողովուրդին:

Կարելի է շատ պատճառներ  բերել այս ֆենոմենը բացատրելու համար, սակայն պարզ է մեկ բան.  ոչ մի ժողովուրդ ինքն իրեն որոշումներ չի կայացնում:

 Ժողովուրդը տարբերվում է ամբոխից, երբ նա կառավարվում է իր վերնախավի կողմից:

Այն ժողովուրդը, որ չունի վերնախավ, կամ իր վերնախավը իր հիմնական առաքելությամբ չի զբաղվում, վերածվում է պատմություն, հիշողություն չունեցող ամբոխի: Հենց այսպիսի վիճակի մեջ է հայտնվել այսօր Հայաստանի բնակչությունը:

Այո, բնակչությունը, քանի որ ազգ դառնալու համար, դեռ բավարար հատկանիշներ չկան:

Ինչո՞ւ  է այդպես ստացվել, երկար վերլուծության խնդիր է:

Ավելի կարճ արձանագրենք քաղաքագիտական տեսանկյունից:  Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե մահամերձ վիճակի մեջ է:

Երկրում չկա նույնիսկ տարրական դիմադրողական գործոն՝ Փաշինյանի քաղաքական մեքենայի գործնեության նկատմամբ:

Հասկանալի է, որ այս պայմաններում, անխուսափելի են դառնում պետականության փլուզման գործնթացները:

Հասկանալի է, որ այս պայմաններում, քաղաքական և հանրային դաշտում գործոն են դառնում հայհոյանքն ու զինված մարդկանց ակտիվությունը: Հասկանալի է, որ դրանցից ոչ մեկը չի կարող լրացնել քաղաքական դաշտի բացակայությունը: Եվ ուրեմն՝ երկրի փլուզման գործնթացը նույնպես չի կարող կանգնեցնել:

Այս պայմաններում, երբ ավանդական քաղաքական կառույցները այլևս չեն կարող գործոն դսռնալ, կենսական անհրաժշտություն է դառնում նոր քաղաքական սուբյեկտների առաջ գալը:   Վերջինն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է՝ երկրում լուրջ փոփոխություններ իրականացման համար:

Առանց քաղաքական դաշտի փոփոխման,  Հայաստանն անխուսափելիորեն կորցնելու է իր պետականությունը, իր հետ կանգնեցնելով նաև  երկրի  բնակչությանը նոր ցեղասպանության առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan