Ռուսաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումն սկսել է «Կռոկուս սիթի-հոլի» գրոհը
Ռուսական լրատվամիջոցները մոտ 20 րոպե առաջ սկսեցին հաղորդել, որ Ռուսաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումն սկսել է «Կռոկուս սիթի-հոլի» գրոհը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համերգասրահը ահաբեկչական հարձակման է ենթարկվել: Կան կադրեր, որ ահաբեկիչները կրակ են բացում բազմության ուղղությամբ: Շրջանառվող լուրերտ համաձայն, ահաբեկիչները երեքը չեն եղել, այլ շատ ավելին, մոտ 20 հոգի:
Կենտրոնում նաև պայթյուններ են հնչել և հրդեհ է բռնկվել:
Կան մի քանի տասնյակ զոհեր, վիրավորների թիվը գերազանցում է 100-ը: