Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը

«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»

«Հայաքվե» նախաձեռնությունն ուղևորություն էր կազմակերպել Տավուշի սահմանագիծ, որտեղ հնարավորություն եղավ շփվելու վտանգված գյուղերի բնակիչների հետ, այցելելու առաջնագիծ, տեղում ծանոթանալու իրադրությանը:

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, «Հայաքվեն» հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում է գործող իշխանություններից վերջ դնելու մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը, և հորդորում մեր բանակին և բոլոր քաղաքացիներին նախանձախնդիր և վճռական լինել երկրի պաշտպանության հարցում:

Հայտարարության տեքստում ասվում է․

«Մարտի 9-ին Ադրբեջանի բռնապետական իշխանությունը պահանջ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի չորս բնակավայրեր։ Թշնամու լկտի պահանջն է անվերապահ հանձնել այդ գյուղերը՝ նույնիսկ նախքան այդ հատվածում սահմանագծում և սահմանազատում կատարելը։

Մարտի 12-ի իր ասուլիսում Հայաստանի օկուպացիոն վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի նշած գյուղերը չեն պատկանում Հայաստանի Հանրապետությանը, չեն գտնվում Տավուշի մարզում՝ ըստ էության պատրաստակամություն հայտնելով բավարարել Բաքվի բռնապետական վարչախմբի պահանջը։

Կատարել Բաքվի պահանջը՝ նշանակում է ետ քաշել հայկական զինված ուժերը պաշտպանական կարևորագույն բնագծերից և այդպիսով թուլացնել Հայաստանի Հանրապետության առավել հուսալիորեն պաշտպանվող սահմանը։

Ընդ որում, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ ինքը բռնազավթել է հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքներ Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերից, և լկտիաբար հայտարարում է, որ մի սանտիմետր անգամ հետ չի քաշվելու իր զբաղեցրած դիրքերից։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, քանի դեռ չի արվել սահմանագծում ու սահմանազատում, որը հաստատվել է պարտադիր ուժ ունեցող համաժողովրդական հանրաքվեով, ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից, ավելին՝ ամեն ինչ կանեն վերականգնելու ՀՀ սուվերեն տարածքը։

Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 205-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ Միևնույն ժամանակ, Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ այսօր ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող ցանկացած տարածք Հայաստանի Հանրապետության տարածք է, եթե այլ բան չի որոշվել համաժողովրդական հանրաքվեով։ Ուստի Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած հատվածի զիջում այլ պետության՝ հանցագործություն է ՀՀ սահմանադրական կարգի դեմ։

Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 12-ի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի փոխվարչապետի կողմից հնչեցված բնակավայրերը Հայաստանի Հանրապետությանը չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված ուղիղ հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա միանձնյա իրավասու չէ որոշելու, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Համոզված ենք, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո իրավապահ մարմիննները համապատասխան գնահատական կտան այս ապօրինի գործողությանը։

Մինչ այդ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը հիմք է նրան անվստահություն հայտնելու համար։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին նաև տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցավոր գործողությունը կանխելու ձեր հնարավորությունը չօգտագործելը ձեզ ևս դարձնում է հանցակից, և զգուշացնում ենք, որ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում դուք նույնպես ապագայում պատասխան եք տալու օրենքի առաջ։

Դիմում ենք նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբին՝ Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանությունը հոգևարքի մեջ է․ նրա հեռացումը ժամանակի հարց է։ Դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անվտանգության առաջնային պատասխանատու օղակ, պարտավոր եք առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, օրենքներով և սպայի պատվով, դուք պարտավոր չեք կատարել հակապետական, հակասահմանադրական որևէ հրաման կամ հանձնարարություն։ Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի հայտարարությունից հետո հնարավոր է Ձեզ հրամայեն հետ քաշել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամ դիմադրություն ցույց չտալ թշնամու ստորաբաժանումներին, եթե վերջիններս փորձեն ներխուժել ՀՀ տարածք և զբաղեցնել իրենց համար նպաստավոր դիրքեր։ Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա ոչ միայն հրամանն արձակող բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնատար անձը, այլև զինված ուժերը Հայաստանի Հանրապետության սահմանից ետ քաշելու հրաման տվող ցանկացած բարձրաստիճան զինվորական պաշտոնյա։

Դիմում ենք նաև ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանին․ ՀՀ Տավուշի մարզի սահմանների պաշտպանությունը Ձեր ուղիղ պարտականությունն է։ Ակնկալում ենք, որ կապահովեք Հայաստանի Հանրապետության՝ Ձեզ վստահված տարածքի պատշաճ պաշտպանությունը։ Ձեզ ևս տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած հրաման ապօրինի է, և խիստ պատժի ենթակա է ոչ միայն հրամանն արձակողը, այլև այն կատարողը։

Դիմում ենք նաև մեր բոլոր քաղաքացիներին՝ ցուցաբերել ակտիվ նախաձեռնողականություն, և ՀՀ կառավարության անդամներից, Ազգային Ժողովի պատգամավորներից, Զինված ուժերի և իրավապահ մարմինների աշխատակիցներից հետևողականորեն պահանջել ապահովելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կատարել սահմանադրությամբ ու օրենքով սահմանված իրենց հիմնարար պարտականությունները»։
Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan