Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Կառավարման փաշինյանական «լեվլը». մակարդակ եմ ասել, է՜.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լավ, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ասելիքը: Սկզբունքորեն, դա ասուլիս էր… ասելիքի բացակայության մասին: Երեքուկես ժամանոց չասելիք: Փաշինյանն, իհարկե, իր՝ կրկնվող բառերի չարաշահմամբ, հոգեբանաբարդույթային արտահայտություններով, կրկնվող հակադարձ հարցերով, էքսցենտրիկ բառագլուխկոնծիներով կարող է դրանից էլ երկար խոսել: Ինչ-ինչ, բայց խոսելը նրա մոտ ստացվում է, նա այդ «գծով», անկասկած, տարածաշրջանային չեմպիոն է: Թեկուզ և, կրկնենք, անասելիք, անբովանդակ, մանիպուլյացիոն:

Բա՛յց: Ի՞նչ էր ասում այդ մարդը, որի որոշումներից, քայլերից, հայտարարություններից, այդ թվում՝ ասուլիսներում արած հայտարարություններից կախված է մի ամբողջ պետության, երկրի, ժողովրդի ճակատագիրը: Ո՛չ մի բան: Եթե այդ երեք ժամ ու մի 20 րոպե տևած ասուլիսը, այսպես ասած, «քամես», տակը կմնա այն, որ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ հա՛, Տավուշի մարզի մի մասը տալիս եմ Ադրբեջանին: Խոսքը 4, այսպես ասած, «անկլավների» մասին է: Իրականում խոսքն ի սկզբանե Հայաստանին պատկանող տարածքի, խորհրդային տարիներին այդ տարածքում մի քանի տարի ադրբեջանական թուրքերով բնակեցված, ապա՝ 1988-92թթ. ընթացքում նրանցից ազատված բնակավայրերի մասին է:

Բնակավայրեր, տարածքներ, որոնք ինչպես Տավուշի մարզի բնականոն կենսագործունեության, այնպես էլ՝ Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապի տեսանկյունից, ունեն ռազմավարական նշանակություն: Տարածքներ, որոնք եթե անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, ապա, անկասկած, վերածվելու են ռազմականացված հենակետերի, որտեղից շրջակա հայկական բնակավայրերի վրա պարբերական հարձակումներ ու ելուզակություններ են իրականացվելու, ի լրումն՝ կաթվածահարելու են մերձակա ենթակառուցվածքների բնականոն շահագործումը (ավտոճանապարհ, ըստ հնարավորության՝ երկաթուղի, գազամուղ, կապուղի): Սա է: Այլ բան չկար:

Հավելենք, որ Փաշինյանը այդ «հանձնումը« փաթեթավորում է այնպես, թե դրանք… «ադրբեջանապատկան» տարածքներ են եղել: Դե, դրել, ճշգրտումներ է արել, պարզել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետր է, այլ դա կլորացված թիվ է, ավելի փոքր պիտի լինի: Քարտեզի մակետ էր կտրել տվել ու ամբողջ ասուլիսում այն «խաղացնում» էր: Հա, էլ ի՞նչ կար Փաշինյանի ասուլիսում: Ինչպես միշտ՝ մանր, էժան խարդավանքներ: «Նախկինների»՝ նրա ու իր երկրպագուների սիրելի թեման չսպառած, Փաշինյանը «նոր ֆորմացիայի» նախկինների, կներեք, «բուրդն էր գզում» վերջին ասուլիսում: Այսինքն, արդեն նա իր իշխանության «նախկիններին» է հասել: Ձեռքբերում է, ոչինչ չես ասի: Չնայած, ինչո՞ւ չասենք: Տեսեք, դրել, երկար-բարակ, իր հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի՝ աշխատանքից ազատվելու հարցերն էր մանրամասնում, կարծես դա առհասարակ որևէ նորմալ մարդու հետաքրքիր է:

Հետո հասավ իր իսկ նշանակած պաշտպանության բազմաթիվ նախարարներից Արշակ Կարապետյանին, թե «սխալ էր զեկուցել, գործից հանեցի…», կամ նման մի բան: Դա էլ դեռ մի կողմ: Պարզվեց՝ ճապաղ ասուլիսը Փաշինյանին քիչ էր թվացել: Կամ էլ՝ այն բանից հետո, երբ Արշակ Կարապետյանը արձագանքեց ու հայտարարեց, որ Փաշինյանը ստում է (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞), որ ինքը նրան այդ օրը չէր կարող ոչինչ էլ զեկուցել, քանի որ աշխատանքային գործուղմամբ գտնվում էր Դուբայում, Փաշինյանն, ըստ երևույթին լուրջ ցնցումների մեջ է ընկել: Եվ ահա, կեսգիշերին մոտ բռնեց ու…

«Տիկ-տոկ» ցանցի իր էջում հրապարակեց իր ու Արշակ Կարապետյանի՝ նշված օրվա (2021թ. նոյեմբերի 14-ի)՝ «Վոթսափով» ունեցած գրագրությունը: Սա այն է, ինչին Փաշինյանին այդքան ատելի ռուսերենով անվանում են՝ «դնո» (дно), այն է՝ «հատակ», իսկ այս դեպքում՝ հատակից էլ անդին: Այսինքն, երկրում վարչապետ է մեկը, որը նախարարների հետ անվտանգային հարցերը քննարկում է... «Վոթսափով»՝ քիչ չէ, դեռ այդ գրագրության բովանդակությունն էլ, որպես «կոմպրոմատ», շրջանառության մեջ է դնում... «Տիկ-տոկ»-ով: Մնացել է, որ կառավարության կամ անվտանգության խորհրդի նիստերն էլ «Օդնոկլասնիկիով» քննարկեն, պրծնի՝ գնա: Մակարդակ եմ ասել, է՜... Ու նման անձը պետություն է ղեկավարում: Այսինքն, հենց այդպես էլ ղեկավարում է: Խայտառակություն չէ, ի՞նչ է: Էլ չենք խոսում այն մասին, որ Փաշինյանի կողմից իր և պաշտպանության նախկին նախարարի գրագրության «բացահայտումը» ոչ մի բան էլ չի բացահայտում:

Նա այնտեղից ասում է, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է (որտե՞ղ՝ «իրենց մոտ», Դուբայո՞ւմ, թերևս, որտեղ այդ պահին գտնվում էր աշխատանքային գործուղման բերումով), սա այստեղից մի 6-7 ժամ հետո գրում է, թե տգեղ բան ստացվեց, հանրային (!) պարզաբանում պիտի տաք: Ո՞ւ... Ի՞նչ է դա ապացուցում: Թերևս մեկ բան. Նիկոլ Փաշինյանին չի կարելի ոչ միայն վարչապետի, այլև որևէ «անմեղ» հիմնարկի որևէ վարչության պետի պաշտոն վստահել: Նիկոլ Փաշինյանը սպառված, զրոյակետացված, ի լրումն՝ աղետաբեր, պարտության խորհրդանիշ «գործիչ» է: Վերջին ասուլիսում, իր իսկ բառահեղեղից ոգևորված, կերկերուն տոնայնությամբ ասաց, թե՝ «կարո՞ղ ա, մենք ենք խնդիրը, թողնենք, ռադներս քաշենք»: Սա այն դեպքն է, երբ միակ արձագանքը աստվածաշնչյան «դու ասացիր»-ն է:
Հ.Գ.-Ի դեպ, կարո՞ղ է շուտով սպասենք նոր սերիաների, ասենք՝ էկոնոմիկայի նախարարի կամ իր նշանակած-իր ազատած այլ նախարարների հետ այլ «մեսինջերային» գրագրությունների հրապարակմանը: Հանրության՝ նման շոուների սիրահար մասը կարգին զբաղմունք կունենա...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan