Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար կլինեն վերջին ընտրությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար վերջնական կլինեն՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինձ համար սա վերջաբանն է։ Այս ընտրությունները իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում։ Արդյունքների հիման վրա տեղի կունենա գործերի փոխանցում իմ եղբայրներին, որոնք կգան ինձնից հետո»,-ասել է նա։
Աղբյուրը՝ tert.am