Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Պետությունը ներսից քանդվում է․ սարսափելի թվեր են. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ Ազգային ժողովը քննարկում էր հերթական նախագիծը շահումով խաղերը վերահսկելու մասին։ 2018 թվականից հետո սա արդեն երևի տասնքանիերորդ անգամն է, որ շահումով խաղերի մասին օրենք են փոխում, բայց որքան պայքարում են, այնքան դրանց ծավալներն աճում են՝ ու վաղուց խաղից վերածվել են խաղամոլության։ 2018 թվականին, երբ Նիկոլենք եկան, մեր երկրում խաղադրույքների ծավալը 140 մլրդ դրամ էր։ Դժգոհեցին, քլնգեցին, թե՝ սենց չի լինի, Սերժը ազգին ղումարբազ է սարքել և այլն․ բայց Նիկոլի օրոք 5 տրիլիոն դրամի է հասնում։ 12 մլրդ դոլարի խաղադրույք է մեր երկրում արվել մեկ տարում, ժողովուրդ։ Նոր-նոր վարչապետ ընտրված Փաշինյանն ասում էր՝ մեր երկրում վիճակն էնքան վատ է, մարդիկ էնքան հույս չունեն ապագայի նկատմամբ, որ հույսը բախտն է, կազինոն։ Բա հիմա, որ 12 մլրդ դոլար է, ի՞նչ կասես։ Էդ խաղադրույքը ամենուր է՝ դպրոցից մինչև բանակ ու ծերանոց։ Նիկոլենք մեղադրում են կառավարության նիստում, թե խաղադրույքների պատճառով աֆիցերը կյանքին վերջ է տվել։ Եթե սպան սահման պահելու փոխարեն զբաղված է կազինո խաղալով, ուրեմն պակաս մեղավոր չէ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը, այդպես չէ՞։

Ժողովուրդ ջան, խաղադրույքների այսքան մեծ թիվը ոչ միայն թալանի մասին է խոսում, այլ պետական մակարդակով կոռուպցիայի։ Եթե կառավարությունը օրենք է ընդունում շահումով խաղերը իբր սահմանափակելու մասին, բայց հազարապատկվում են խաղադրույքները, ուրեմն իշխանությունը, կառավարությունը ինչոր կերպ դա խրախուսում է․ պետք է էդ բուքմեյքերական ընկերություններում գնալ ու ման գալ իշխանական ականջներ ու պոչեր։ Ակնհայտ է՝ ՔՊ-ական կառավարությանը ձեռք չի տալիս խաղամոլությունը վերացնելը․ նախ, որովհետև սրանք, որ ամեն ինչից հարկ են քամում, հենա օնլայն կազինոներն ամենամեծ հարկատուներից են, ժողովրդի գրպանը սրբում են, մի մասը տալիս պետական բյուջե, այսինքն էլի ՔՊ-ականների բարօրությանը։ Դա հարկերն են, բա մնացածը։ Ինչոր մեկը կարող է մեզ համոզել, որ այդ հսկայական գումարների շրջանառությունից Փաշինյանի իշխանությունը փայ չունի՞։ Օնլայն խաղատները, կրկնում եմ, ամենաշատ հարկ վճարողներից են, իսկ հարկ վճարողը Նիկոլի համար հերոս է, այսինքն՝ ժողովրդին թալանող խաղերը Նիկոլի հերոսներն են, չէ՞։ Է բա ի՞նչ կլինեն, բա հերոս կլինեն։

Էս իշխանութան օրոք կրկնակի, եռակի աճ ունի ոչ միայն դա։ ԱՎԾ-ն հրապարակել է մեր երկրում 2023 թվականին կատարված հանցագործությունները․ սարսափելի թիվ է․ մի տարում էս փոքր երկրում 40 հազար հանցագործություն է կատարվել, 3 հազարով ավելի շատ, քան նախորդ տարի։ Սպանություններն աճել են, սպանության փորձերն աճել են, թրաֆիքինգն աճել է, կաշառակերութունն, կոռուպցիան աճել է, խուլիգանությունն աճել է, ավազակությունն աճել է, կողոպուտն աճել է, խարդախությունն աճել է, սաղ աճել են։ Նիկոլ, հլա արի, բա ասում էիր սեր ու հանդուրժողականություն ես բերել։ Էս ա՞։

2022 թվականին գրանցվել է 542 սպանություն, 2023-ին՝ 1187, 100 տոկոսից ավել է աճը։ ՀՀ փողոցներում գնդակահարութունների սենց քանակ ե՞րբ ենք տեսել։ Չկա Հայաստանում քաղաք, որի փողոցներում մարդ չգյուլեն․ Երևանի մասին չեմ խոսում, ամեն օր է։ Առաջ որ ռազբորկա էր լինում, գնում էին Տեցի կռուգ․ չոլ տեղ էր, Նիկոլն էլ սարքել էր մատի փաթաթան՝ Տեցի կռուգ, հա Տեցի կռուգ․ դեռ մինչ հիմա ինչոր երեսով է տալիս, թե էն ժամանակներում պադյեզդներում մարդ էին խփում․ այ ընկեր, հիմա փողոցների մեջտեղում է։ Ավտոմեքենաներից գողությունները, տների թալանը, կողուպուտը, այլանդակ մթնոլորտ է, ժողովուրդ։ Որովհետև պարեկները, ոստիկանները զբաղված են մեկ հոգու պահելով։ Եթե ուզում եք ձեր ավտոն չթալանեն, տարեք կանգնեցրեք կառավարության շենքի մոտ․ նախարար Մխիթարի ավտոն հայաթում էս վերջերս թալանել էին, իսկ կառավարության մոտ հաստատ ապահով է։ Մահվան ելքով վթարներն ավելացել են, ավտոպատահարներն ավելացել են, ուղղակի մեքենաների ջարդ է տեղի ունենում, հատկապես ձմռանը, բա ի՞նչ եղավ ձեր փառապանծ ասֆալտը, բա ինչի՞ են էդքան մահեր։

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները 900 էին 2022-ին, 2023-ին ավելացել է 500 դեպքով․ արդեն նախարար ու փոխնախարար է բռնվում (հետո բաց թողնվում, իհարկե)։ Հանցագործությունները ինչի՞ են աճել, ժողովուրդ, կարո՞ղ եք պատճառն ասել։ Գուցե նրա համար, որ երկրում իշխանություններն իրենց բարեկեցության մասին են միայն մտածում, այլ ոչ թե երկրի, քաղաքացու։ Իրավապահ համակարգը հանցագործներին թողել, ընդդիմադիրների՞ն չի՞ նշանակում հանցագործ․ երեկվա օրինակը նայեք․ առավոտից իրիկուն մի հատ դատական գործ էր քննվում այն մասին, թե Լևոն Քոչարյանը ծեծել է 4 ոստիկանի։ Էսօր, չեմ խորանում այդ գործ կոչվածի մեջ, մեկ այլ առիթի եմ թողնում․ էդ մի գործի մեջ ներգրավված են մի ջոկատ ոստիկան, դատախազներ, քննիչներ, իրավապահ համակարգի մի մասը բան ու գործը թողած, էդ մեկ քրեական գործով է զբաղված, իսկ փողոցներում իրական հանցագործություններ են ամեն վայրկյան։

Լավ, բա որ էդ հանցագործությունները բացվածքով տեսնենք, անուն-ազգանունով, պատկերացնու՞մ եք քա՞նի ՔՊ-ականի անուն մեջը կգտնենք, իսկ դրանց քա՞նի տոկոսն են կազմում, հետաքրքիր է, չէ՞։ Չէ՞, որ օրը մի դեպքի մասին լսում ենք՝ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը քաղաքացու կոկորդն է փորձել կտրել, Սյունիքի մարզպետի որդին մեղադրվում է սպանության փորձի մեջ, Նուբարաշենի թաղապետի տեղակալը կրակել է, նախարարի եղբայրը պարեկներին է փորձում ծեծել, Արսենյանի տղեն դանակ է քաշում տան աշխատողի վրա, փոխգհնդապետին Վայոց ձորում մարզպետարանի թայֆեն կոմայի մեջ գցեց ու մահացավ, Փաշինյանի շարասյունը հղի կնոջը խփեց սպանեց․ ու՞ր են դատապարտված մեղավորները, սաղ ազատության մեջ են։ Թերթերը էսօր գրել էին, որ Գագիկ Մելքոնյանի թոռը նախորդ տարվա նոյեմբերին, որ դասարանցուն դանակով խփել էր, էդ տուժողը բողոքը հետ է վերցրել։

Բա, ժողովուրդ ջան․ եթե մեկը Երևանի կենտրոնում մարդ գյուլի, ինչպես Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, մարդ լղճի ավտոյի տակ, ինչպես Փաշինյանի շարասյունը կամ հարբած նստի ռույլին ու մեքենա ջարդուխուրդ անի, վարորդին սպանի, ինչպես Ռոբերտ Քոչարյանին կալանք վիզ դրած քննիչը, կմնան ազատության մեջ, չեն պատժվի, եթե ՔՊ-ի հետ մոտ են։ Բայց եթե արցախցի ես, Հայրենիքդ հանձնելու դեմ բողոքի ակցիայի մասնակից ես, ճոխ ճոխ պարգևատրված կարմիր բերետավորները կգան ու սխկելով կտանեն բաժին, հետո մի քննիչ կգտնվի, որը էդ նույն բերետի ստորագրությունը դնել կտա իր գրած ցուցմունքի տակ ու Մացոյի, Մասիսի կամ Ֆարխոյանի պես մեկն էլ արագ կալանք կտա, առնվազն 2 ամսով, որ Նիկոլն ու Ալիևը հանգիստ լինեն, որ ամեն բան իրենց ուզածով է գնում։

Մեր էս փոքրիկ երկրում մեկ տարում 300 մարդ ինքնասպան է եղել․ սարսափելի թիվ է։ Պատկերացնու՞մ եք, համարյա օրը մեկ հոգի։ Այ սրա մեջ ՔՊ-ականներ չկան։ Էսքան ամեն բան վարի են տվել, էս աղետը բերել են ու հեչ մեկի մտքով չի անցնում․ էն պարտքով խաղադրույք արած աֆիցերը, չի դիմանում, սրանք դիմանում են։ Բայց, կասեք, ո՞ր մի ՔՊ-ական չինովնիկի կյանքն է վատ, որ՝ պադավատը կա, փողերը կան, ինչ անում են՝ մարսում են, ինչի՞ պիտի ինքնասպան լինեն, ոչ պատիվ ունեն, ոչ թասիբ, ոչ ամոթ։ Էն 3 մլն վարչապետներից ով ուզում է՝ թող ինքնասպան լինի։ Մենակ ինքնասպանությունների մեջ ՔՊ-ականները չկան, հարբած ղեկին նստելու մեջ կան, կազինոյի մեջ էլ կան, խուլիգանության մեջ էլ կան, թմրանյութի ապօրինի շրջնառության մեջ էլ կան, կոռուպցիայի, թալանի, իսկ ինքնասպանվածների մեջ չկան։

Ի դեպ, թմրանյութի ապօրինի շրջանառության ծավալը տեսել ե՞ք, ամեն տարի աճում է 100 տոկոսով։ Ի՞նչ, սրա մեջ էլ իշխանությունը չկա՞։ Խնդում եք, չէ՞։ 2022 թվականին բացահայտված, 2270 դեպք է եղել, 2023-ին՝ ուշադրություն՝ 5070։ Հատկապես թմրանյութերը, մեր երկրում, վերջի 6 տարում, աննախադեպ աճ են գրանցում ամեն տարի։ Արդեն դպրոցական անչափահասի մոտից են թմրանյութ հայտնաբերում, կես կիլո։ Տոննայով կոկային են բռնում՝ այ մարդ, մեղադրյալ չկա։ Մի տարի առաջ մի տոննա կոկաին է բռնվել մեր երկրում, 3 տոննա էլ պետք է Իտալիայից գար, էնտեղ է բռնվել․ 4 տոննա կոկաին է բռնվել, տակը մեղադրյալ չկա՞։ Առանց վերևների համաձայնության որևէ մեկդ հավատում է՞ էդքան կոկաին մտնի երկիր, բռնեն, բայց մարդ չպատշվի։ Որպեսզի լավ պատկերացնենք 4 տոննա կոկայինը ինչքան է, ասեմ․ ԶԻԼ-եր կան, տեսել եք, խոտ են բարձում, տուկ, մի կուզով ավազ են բարձում․ այ էդքան․ որ էդ խոտը գյուղից գյուղ են տանում, սաղ իշխանությւոնը խաբար է, պետք եկած տեղն էլ պարեկները տուգանում են․ բայց այ որ էդ կուզովով կոկաին են տանում, սենց էլ բան կլինի՝ մեղադրյալ չկա։

Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, այն, ինչ ես խոսեցի, ներքին սպառնալիքի մասին է։ Արտաքինը ամեն օր սաղիս մոտ անհանգստություն է, թե Ալիևն ու Նիկոլը երբ հերթական հանձնումների շուրջ կբարիշեն՝ զենքով, թե առանց դրա։ Բայց սա էլ ներքին մթնոլորտի, թալանի, կոռուպցիայի ու անվտանգության մասին է։ Պետությունը քայքայվում է, սրանք դրած փող է որ դիզում են, մեզ ասում թե հարկեր պետք է հավաքենք, որ դզվենք։ Հեքիաթներ է, որ լցնում են ժողովրդի ականջը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan