Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել»

Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի Ազգային հերոս, «Դիմադրության» շարժման յուրօրինակ խորհրդանիշ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ՝ Մելինեի աճյունները մեծ շուքով ու պետական բարձր արարողակարգով վերահուղարկավորվեցին Փարիզի Պանթեոնում: Դա տեղի ունեցավ փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և իր մի խումբ զինակիցների գնդակահարության 80-րդ տարելիցի օրը: Հարկավ, իրադարձությունը նշանակալի էր ոչ միայն ֆրանսիացիների ու ֆրանսիական պետության, այլև հայերիս համար, անկախ ամեն ինչից: Ֆրանսիայի ղեկավարությունը, ի դեմս նախագահ Մակրոնի, այդ պետական արարողությանը հրավիրել է ներկա գտնվելու նաև ՀՀ այսրոպեական ղեկավարին:

Մակրոնը, իհարկե, մեղավոր չէ, որ ՀՀ ղեկավարը հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ով կա, նրան էլ հրավիրել էին: Ճիշտ է, Ֆրանսիայի գործող նախագահն էլ պակաս «մութ» կետեր չունի, որպես 2022-ին Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան հակաարցախյան դավադիր համաձայնության, այսպես ասենք, «քավոր», սակայն դա այլ հարց է: Բայց պարտության ու աղետների, զիջողականության ու պարտվողականության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը ամենաիսկական «սյուռ» սարկազմ էր: Կերպարային անհամատեղելիության առումով դիսոնանսն առավել քան աչք էր ծակում: Լիարժեք ընկալելու համար այդ անհամապատասխանությունը, կարծում ենք, արժե, թեկուզ հպանցիկ, դիտարկել, թե ո՛վ է եղել Միսաք Մանուշյանը, և հատկապես ինչն է նրան առանձնացրել մյուսներից՝ հասցնելով հերոսի կոչման, ո՛րն է նրա գործունեության հերոսականությունը:

Միսաք Մանուշյանը՝ Հայոց ցեղասպանության աղետից մազապուրծ, հայտնվել է Լիբանանում գործող ֆրանսիական որբանոցում, ապա՝ տեղափոխվել Ֆրանսիա: Տիրապետել է բանվորական մասնագիտության (հաստոցների օպերատոր), աչքի է ընկել նաև որպես աշխատավորների իրավունքների համար պայքարող, հանդես է եկել նաև հոդվածներով, գրական ստեղծագործություններով: Ըստ որում, կա մի դրվագ, որ Ֆրանսիայում շրջանցում են լռությամբ, մասնավորապես այն, որ ֆրանսիական իշխանությունները 1939-ին Միսաք Մանուշյանին բանտարկում են՝ ձախ հայացքներով հանդես գալու համար, ու նա 3 ամսով հայտնվում է բանտում: Բայց այն բանից հետո, երբ Ֆրանսիան կապիտուլացվում է և հայտնվում ֆաշիստական օկուպացիայի տակ, Միսաք Մանուշյանը և իր ընկերները որոշում են շարունակել պայքարը:

Հատկանշական է, որ Միսաք Մանուշյանի խմբում եղել են ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, հայերից բացի՝ հրեաներ, լեհեր, իսպանացիներ, իտալացիներ, նաև՝ ֆրանսիացիներ: Մանուշյանի և իր խմբի գործունեությունը հետաքրքրական է նրանով, որ եղել են «Դիմադրության» շարժման ամենից ակտիվ խմբերից մեկը և բավականին հանդուգն և արդյունավետ պատժիչ գործողություններ են իրականացրել գերմանական զավթիչների դեմ: Բայց առանցքայինը, հիմնականն այն է, որ Միսաք Մանուշյանը ու ներգաղթյալ մյուս «դիմադրողականները» որոշել են կռվել ու պայքարել մի երկրում, մի հասարակության մեջ, որը ինքն արդեն հանձնվել էր թշնամու ողորմածությանը, համակերպվել էր գերմանական տիրապետությանն ու նրա հետ համագործակցող մարշալ Պետենի «Վիշիի» խամաճիկային իշխանությանը:

Ա՛յ թե ի՛նչն է հատկանշական: Հանրահայտ է նաև, որ ֆրանսիական «Դիմադրությունը», ի տարբերություն, օրինակ՝ սերբական (հարավսլավական) պարտիզանների, ռազմական լուրջ խնդիրներ, մեծ հաշվով, չի լուծել, մարտական գործողությունների ընթացքի վրա էական ազդեցություն առանձնապես չի ունեցել: Բայց, և դա ամենից էականն է, «Դիմադրության» շարժումը, Միսաք Մանուշյանի և նրա նման խիզախների պայքարը հսկայական քաղաքական նշանակություն են ստացել հետագայում՝ հենարան ու հող ապահովելով Շառլ դը Գոլի՝ Ֆրանսիայի՝ որպես արժանապատիվ ու հզոր տերության վերականգնման, հաղթող տերությունների հետ հավասար հանդես գալու համար: Նաև այդ հանգամանքների գիտակցումով է բարձր գնահատվում Միսաք Մանուշյանի և նրա ընկերների անձնազոհությունը: Նրանք, շատերը ազգությամբ ֆրանսիացի չլինելով, Ֆրանսիայի համար արել են շատ ու շատ ավելին, քան բազմաթիվ ֆրանսիացիներ:

Ի հակադրություն նշվածի, տեղին կլիներ հիշել մարշալ Անրի Պետենին, որի կերպարն էլ է հետաքրքրական: Այդ գործիչը Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայում Ազգային հերոսի համարում ուներ, որպես ֆրանսիական զորքերի հրամանատար: Սակայն 1940-ին, համաձայնելով գլխավորել Ֆրանսիայի պրոհիտլերյան խամաճիկ կառավարությունը (այն հայտնի է որպես «Վիշիի կառավարություն»), հերոս մարշալը մեկեն դարձավ հակահերոս, ու, հասկանալի է, որ հետագայում, Ֆրանսիայի ազատագրումից ու ազգային պետության վերականգնումից հետո, մարշալ Պետենը կալանավորվեց ու դատապարտվեց՝ որպես պարտվողականության, կոլաբորացիոնիզմի (թշնամու հետ համագործակցության) խորհրդանիշ:

Կա տեսակետ, որ նման մի կերպարի վերահուղարկավորմանը Փաշինյանի ներկայությունը գուցե տրամաբանական լիներ: Իսկ չհանձնվող, դիմադրող, պայքարող ու անձնազոհ Միսաք Մանուշյանի վերահուղարկավորությանը Փաշինյանի ներկայությունը, կներեք, անարգանքի նման մի բան էր՝ թե՛ Մանուշյանի, թե՛ նրա զինակիցների հիշատակի հանդեպ: Քիչ առաջ նկատեցինք, թերևս արժե կրկնել. Մակրոնը մեղավոր չէ, որ հրավիրել է Նիկոլ Փաշինյանին, մեղավորը մենք ենք, որ ՀՀ ղեկավարի կարգավիճակով տակավին հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan