Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան
Դիտել նաև
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Այսօր որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, Ազգային Ժողովում մասնակցել եմ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար, ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետամուտ ենք լինելու արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքին։ Նաև հույս եմ հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը»: