Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Հայ ժողովրդի, Հայաստանի չգոյության մասին են Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրն է՝ Ալիսա Գևորգյանը։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ամիսներ առաջ, երբ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն ակցիա էին իրականացնում Բաղրամյան պողոտայում, 2018թ․ որպես ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ ներկայացած կեղծ անձը եկավ, ծնողներին վիրավորեց ու գնաց։ Այսինքն՝ այդ կեղծ պապիկը մինչև հիմա հաստիքով աշխատում է ՔՊ-ի մոտ։ Ես միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, ովքեր Աբաջյանի կեղծ պապիկի դրվագից հետո, երբ կեղծիքը շատ արագ բացահայտվեց, շարունակեցին հավատալ Նիկոլ Փաշինյանին։

    2018թ., երբ Հրապարակում մեր ժողովուրդը Հրագ ու Նիկոլ Փաշինյան էր լսում, ես սարսափով եմ ընկալել այդ ամենը։ 2018թ․ ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, կանգնած էի կանգառում, չկար տրանսպորտ, տաքսիներ, մետրոն, և այդ ժամանակ «Սասունցի Դավիթ» կայարանի կողմից մեքենաներ եկան՝ մեջը երիտասարդ տղաներ, աղմուկ-աղաղակով… Ես այդ օրը սարսափ ապրեցի։ Նույն տեսարանը տարիներ առաջ Կարինում էի տեսել, և այն ժամանակ ինձ թվացել էր՝ թուրքերը հայերին հենց այդպես են ցեղասպանել։ 2018թ․Հայաստանում հեղափոխություն կոչվածի այդ օրը ես սարսուռ ապրեցի․ ինձ թվաց՝ թուրքերը մտան Հայաստան, այդ օրերից Հայաստանում հաստատվեց կիսալուսնի իշխանությունը։

    Ոչ մի պատահականություն չկա․ այս կինը՝ Աննա Հակոբյանը, ամեն ինչ անում է մտածված։
     
    Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ հասարակության սոցիալական որևէ խմբից, ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդիկ կամ ապրում են մի ուրիշ մոլորակում, կամ երկրի հակառակ կողմում, որի մասին գաղափար ունեն միայն ինքն ու իր ՔՊ-ն։

    Ես՝ Ալիսա Գևորգյանս, աշխատում եմ, և իմ վճարած հարկերի հաշվին է նաև, որ Նիկոլ Փաշինյանն իմ որդուն տարավ Եռաբլուր, որ իր 4 երեխաները հովանոց բռնող, դուռ բացող ունենան ու ապրեն կառավարական ամառանոցում։ Արդյո՞ք Գարիկ Գալեյանը հպարտ, հերոս հարկատուների շարքում չի տեղավորվում, որի որդուն ինքը տարավ պայմանավորված պատերազմի, իսկ նրա հորը հիմա թույլ չի տալիս այցելել իր որդու շիրմին։ Ես շարքային հարկատու եմ։ Հարկ չվճարելը հանցագործություն է, իսկ հարկ վճարելը հերոսություն չէ՛։ Գյո՞ւտ էր արել Նիկոլ Փաշինյանը։ Ո՞վ չգիտի՝ պետությունը հարկերով է գոյատևում։ Նա գզիրի տպավորություն էր թողնում։
     

    Ես կարող եմ, չէ՞, ասել՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, մենք այսքան մեծ Եռաբլուր չէինք ունենա ու Արցախ կունենայինք։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա հարցազրույցն էլ չէր լինի։ 

    Հայ ժողովրդի, Հայաստանի չգոյության մասին են Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները։ Եթե 4-րդ Հանրապետություն ասվածն իրականություն դառնա, կհաստատվի կիսալուսնի իշխանությունը Հայաստանում, տվյալ դեպքում՝ չհայաստանում։ 


    Լուսանկարները՝ 168.am-ի կաքից 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan