Փաշինյանի այցից առաջ, Հանրային ռադիոյում հավաքել են կրակմարիչները
Դիտել նաև
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը
Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա
Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի
Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Փաշինյանը երեկ առավոտյան այցելել է Հանրային ռադիո եւ հարցազրույց տվել, որը, սակայն, ռադիոյի կայքում երեկվա դրությամբ դեռ տեղադրված չէր։ Ռադիոյի աշխատակիցները պատմում են, որ Փաշինյանի գալստյան առիթով անվտանգային այնպիսի միջոցառումներ են իրականացվել, որից տպավորություն է ստեղծվել, թե տեռակտ են բացահայտում՝ ստուգվել են անգամ ռադիոյի շենքի հարեւանությամբ կայանված ավտոմեքենաները, հավաքվել են նաեւ շենքի ներսում անվտանգության նկատառումներով տեղակայված կրակմարիչները։ Ամեն անգամ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, փաստորեն, մեծ երեւակայություն են դրսեւորում եւ նորանոր պարանոյիկ մտքեր ունենում, ըստ այդմ էլ՝ գործում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում