Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Գագիկ Ծառուկյան. Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ամփոփել է վերջին ամիսներին իր հանդիպումների արդյունքները։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Վերջին ամիսներին իմ հրապարակային հանդիպումների  ու տարբեր մասնագիտական խմբերի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում կարևորվել են հետևյալ գաղափարները։ Վստահ եմ, որ դրանք կարող են լինել մեր երկրի վերականգնման հիմքում.
1.     Ներքին հաշտեցում. եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք հանրային ներքին հաշտեցման, ներհասարակական հաշտության։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պետք է գնանք այդ ճանապարհով։

2.     Արցախի հայությունը պետք է հնարավորություն ունենա Արցախում՝ սեփական հողում, խաղաղ ու անվտանգ ապրելու։ Սա մեր ազգային խնդիրն է։ Մինչև դրան հասնելը մենք պետք է անենք ամեն ինչ Արցախի մեր քույրերի և եղբայրների արժանապատիվ կյանքն այստեղ ապահովելու համար։
3.     Հայ առաքելական եկեղեցին ունի չափազանց կարևոր առաքելություն՝ վերականգնելու մեր ազգային միասնականությունը, հաշտությունը և վերելքի ճանապարհը։ Մենք պե՛տք է կանգնենք եկեղեցու կողքին։
4.     Հայկական աշխարհի վերականգնումը կարևորագույն խնդիր է. չկա առաջվա հպարտությունը՝ նրանով, որ հայ ես, չկա առաջվա հարգանքը, ու չկա նաև այն միասնականությունը, որ ասում էինք՝ Հայաստան-Սփյուռք։ Մենք շատ բաներ հիմա զրոյից պետք է կառուցենք։
5.     Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։  Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։ Ու դրա համար Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ,  նոր խաղի կանոններ։
6.     Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Մենք կարող ենք դառնալ  կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունենք։
7.     Այո՛, մենք ունենք հարցեր Ռուսաստանին, այո՛, մենք սպասում ենք պատասխանների, բայց մենք մեր մեջ պետք է մի հարց պարզենք. մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ, թե՞ ուզում ենք բարելավել հարաբերությունները, վերականգնել դրանք։ Եթե մենք ունենք այնքան խելք ու հասունություն, որ ուզում ենք բարելավել հարաբերությունները, ապա պետք է պարզ խոսենք առկա խնդիրների մասին, պարզ ասենք ռուսներին մեր հարցերը և մեր ակնկալիքները, կազմենք ճիշտ օրակարգ և Մոսկվայի հետ սկսենք աշխատել։ Դրանից շահելու ենք  թե´ մենք , թե´ Ռուսաստանը։
8.     Քանի դեռ Բաքվի բանտերում կա գոնե մեկ հայ՝ մենք պետք է աշխատենք նրանց ազատման ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք այդ հարցը դնել միջնորդների և դաշնակիցների առաջ։ Դա ազգային արժանապատվության խնդիր է։
9.     Մենք պետք է դադարեցնենք ներկայի ու անցյալի կռիվը։ Մեր երկրին ապագա՛ է պետք։ Հայաստանի փրկությունը ոչ թե անցյալում է, ոչ թե ներկայում, այլ ապագայում։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։
10.     Մենք ահռելի հարուստ ռեսուրսներով ազգ ենք։ Մենք ունենք վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու»։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan