Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր»
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»

Առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգությունների համատեքստում նաև քննարկվեց «պոստում քնելու» և դրանից բխող ծանր հետևանքների հանգամանքը: Սա վտանգավոր երևույթ է ոչ միայն այն առումով, որ դիրքում ծառայության չիրականացումը թշնամու համար բարենպաստ հնարավորություն է ստեղծում կորուստներ պատճառելու և հայկական դիրքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տեսանկյունից, այլ նաև` տվյալ դիրքի անձնակազմի միջև անառողջ մթնոլորտի ստեղծման տեսանկյունից, որը որոշ դեպքերում արտակարգ պատահարների է հանգեցնում: Իշխանությունը որպես կանոն կենտրոնանում է հետևանքների վրա` ձերբակալություններ, պաշտոնանկություններ, նկատողություններ, տեղափոխություններ և այլն, իսկ բուն պատճառների վրա կենտրոնացում չկա, ըստ այդմ` նմանատիպ ողբերգությունները շարունակվում են: Իսկ որո՞նք են պատճառները և ո՞ր ուղղությամբ պետք է գործի նորմալ պետությունը:

Դիրքում` բուն ծառայության պահին հաճախ հանդիպող քնելու դեպքերի ճնշող մեծամասնությամբ պայմանավորված են զինծառայողների հոգնածությամբ և ֆիզիլոգիական առանձնահատկություններով, նաև դիրքերում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներով, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Իմ պրակտիկայում դեպքեր են հանդիպել, երբ զինծառայողը` հատկապես 03.00-06.00 ժամերին, հետդ խոսելիս «աչքը կպնում է»: Հանդիպել է նաև ցերեկային ժամերի, երբ ծառայության մեջ գտնվող քնած զինծառայողին շատ դժվար է եղել քնից հանել: Սա նաև նշանակում է, որ դիրքի մնացած անձնակազմն էլ գրեթե նույն հոգնածությունն ունի, որի պարագայում պատշաճ մարտական հերթապահության իրականացումը խիստ վտանգվում է:

Պատճառները պետք է փնտրել անձնակազմի թվի, հերթափոխների ոչ հաճախակի արվելու մեջ` երկու դեպքերում էլ երբեմն արվում է հրամանի խախտումով, սակայն «ամենավերևների» իմացությամբ: Հեշտ լուծում չէ, սակայն եթե իրականում նպատակ կա մարտական խնդիրների ճշգրիտ իրականացման և ողբերգությունների կանխման առումով, ապա առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը: Սա նշանակում է, որ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով իրականացվող ծրագրերը, որոնք հատկապես ուղղված են զինծառայողների սոցիալ-կենցաղային հարցերին, տարաբնույթ ֆինանսական բավարարումներին, պետք է բերել առաջնային պլան:

Սա ոչ միայն ասածս խնդիրներն է լուծում, այլ շղթայական բարելավումների հնարավորություն ստեղծում բոլոր ուղղություններով»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan