2000-անոցը՝ ոչինչ, համ էլ նորություն է
Հերթով նշեմ իմ ընկալումները՝
1000-անոցը, միանշանակ, անդուր է և գեղարվեստական մասով զիջում է եղածին:
2000-անոցը՝ ոչինչ, համ էլ նորություն է: :)
5000-անոցն իսկապես լավ է ստացվել:
10000-անոցը, ընտրությունների հետևանքով վարկաբեկված լինելու հանգամանքը չհաշված, նոր տարբերակով ավելի շքեղ է երևում:
20000-անոցն էլ է լավը:
Իսկ 50000-անոցի հարցում լավ չկողմնորոշվեցի: Այ, որ մի կապ ձեռքս ընկներ, մանրամասն կնշեի առավելությունները։
Արման Կարապետյանի ֆեյսբուքյան էջից