Դմիտրի Մալիկովը ջնջել է Դմիտրի Խվորոստովսկու մահվան մասին իր գրառումը
Էստրադային երգիչ Դմիտրի Մալիկովը, ով այսօր «Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում առաջանն էր հայտնել աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մահվան մասին, ջնջել է իր գրառումը՝ հայտնելով, որ նպատակ չուներ իր հանդեպ ուշադրություն գրավել ողբերգության մասին գրելով:
«Ես չէի ցանկանում նյուսմեյքեր դառնալ նման տխուր, ողբերգական լուր հայտնելով: Դա ուղղակի զգացմունքներ էին, կներեք», - գրել է Մալիկովը:
Zham.am