Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի ընկեր են ձևանում, բայց Վազգենի կյանքի գործը... հանձնեցին թշնամուն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն առնչվող կարևոր հանգամանքների.
«Մինչև բուն թեմային անցնելը, ուզում եմ անդրադառնալ երեկվա խայտառակությանը․ Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի վարչապետները։ Նիկոլը ե՞րբ էր հանդիպել Ադրբեջանի վարչապետին, մինչ էս անունը գիտե՞ր, կյանքո՞ւմ էր տեսել։ Իմ պատկերացմամբ, հետևյալն է․ արդեն մի քանի անգամ Ալիևը հրաժարվում է հանդիպել Նիկոլին, բայց Փաշինյանը չի հանձնվում, պատրաստ է հանդիպել անգամ վարչապետին, ում անունը ոչ ոք չգիտի։ Սենց որ գնա՝ հաջորդին դրանց վարչապետն էլ է հրաժարվելու, ու հանդիպման տարբերակ մնա հանդիպել՝ օրինակ՝ Հաջիևին կամ Ալիևի վարորդին։ Էս ու՞ր հասանք, էլի։ Զավեշտը գիտե՞ք որն ա, որ սա՝ Փաշինյանը, խոսում էր ինչ-որ նախկինում վիզը ծուռ բանակցությունների մասին։ Հա՛, տեսնում ենք, վիզը ծուռը որն ա, արխային խայտառակվիր մինչև վերջ։ Այս թեմային դեռ կանդրադառնամ։

Այսօր հոկտեմբերի 27-ն է, 24 տարի առաջ այս օրը մեր երկրում տեղի ունեցավ ահաբեկչություն, որին զոհ գնաց պետության վարչապետը, ԱԺ ղեկավար կազմը, պատգամավորներ, նախարար։ Ամեն տարի այս օրը, երբ թարմացվում է մեր երկրում տեղի ունեցած ահաբեկչության մասին հիշողությունը, ես ու շատերը հրապարակում ենք այս ցուցակը, որի բովանդակությունը, իմ կարծիքով, շատ մեծ կապ ունի այդ իրադարձության հետ։ Նախորդ տարի էլ եմ հրապարակել, այս նույն մարդկանց նկարներով ու իրենց անվամբ այս ցանկով․ ամեն տարի հիշեցնելու եմ, քանի դեռ այս մարդկանց դերակատարությունը ըստ արժանվույն և հանրության համար բացահայտված չէ։

Եվ ուրեմն, ահաբեկչությունից անմիջապես հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանից Վահան Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վաղարշակ Հարությունյանը և այլոք պահանջում են վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության նախարարի և այլ՝ կարևորագույն պաշտոններ՝ հակառակ դեպքում սպառնալով շանտաժ անել, սաղ գցել իր գրպանը, հիմիկվա մոդայիկ բառերով ասեմ։ Դա, որ ասում եմ, տեղի է ունենում այն ժամանակ, երբ ահաբեկիչները դեռ դահլիճում էին, սպանված պետական գործիչները արնաքամ էին լինում, իրավապահ համակարգերը որոշում էին ինչ օպերացիա անել՝ գրո՞հ, թե ինչ․․․ Այ հենց այդ ընթացքում։ Բնականաբար նախագահը նրանց ուղարկում է գրողի ծոցը։ Իհարկե՝ ես մեղմ նկարագրեցի, թե ուր է ուղարկում։

Այս մարդիկ, հատկապես ցուցակի վերջին տեղում գտնվող Քոչարյան Անդոնը, 24 տարի Վազգեն Սարգսյանի անունը տալով ման են գալիս, կյանքն են վայելում՝ չնայած նրա դիակի վրա առևտուր էին անում։ Գագիկ Ջհանգիրյանը էսօր գնացել է Եռաբլուր, ասում է լրագրողներին՝ թողեք գնամ ընկերոջս գերեզմանին, զոհվել ա։ Զոհվածներից հատկապես ո՞ր մեկն էր քո ընկերը։ Ընկերոջ դիակը աթոռին փռված՝ ասում էր ինձ նշանակեք գլխավոր դատախազ։ Էդ մարդիկ պաշտոն ունեին էդ ժամանակ, կասեք, դե երևի ուղղակի համարում էին հարմար առիթ է իրենց համար՝ ավելի բարձրանալու։ Շիրխանյանը նախարար էր, ուզում էր դառնալ վարչապետ։ Որ Շիրխանյանի անունը Գուգլով ման ես գալիս, միանգամից բերում է էս ցուցակն ու պատմություն, որ հիմա էլ օգտվել է առիթից ու քցել է զոհված զինծառայողի մորը՝ կլորիկ գումարով։ Անդրանիկ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր, պահանջում էր իրեն նշանակել համակարգող նախարար։ Նախարարի բան լինեիր՝ Վազգենը կնշանակեր, ուրեմն պետք չի եղել՝ չի նշանակել։ Ջհանգիրյանը զինդատախազ էր, գլխավոր դատախազ էր ուզում դառնալ։ Բայց ամեն բան այդքան պարզունակ չէ, այդքան հեշտ չէ։

Ցուցակի այս հերոսները բերդում չհայտնվեցին և դա ճակատագրական դեր խաղաց մեր երկրի կյանքում։ Ուշադրություն դարձրեք՝ ովքե՞ր էին 2008 թվականի քաոսի ու մարտի 1-ի դերակատարները։ Նրանք այդ ժամանակ տապալվեցին, որովհետև պետությունը, իշխանությունը ամուր գտնվեց։ Ովքե՞ր էին դրանից 10 տարի անց՝ 2018 թվականի իրադարձությունների դերակատարները։ Սրանցից ով ողջ էր մնացել և կարողանում էր տանից դուրս գալ, պաշտոնների տիրացան ու, փաստորեն, սկսեցին այն գործը անել, որը չարվեց 1999 և 2008 թվականներին։ Այդպես է դուրս գալիս։ Գիտե՞ք, շատ բան է վերլուծվել, փաստերի համադրումներ եղել, մենք այսօր հասել ենք մի տեղ, որ ընդամենը պետք է փաստերը իրար հետևից կարդաս, և եզրահանգումը ինքն իրեն աչքիդ առաջ է գալիս։

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, թե՝ հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտի հանգամանքները բացահայտելու վերաբերյալ վերջին մեկ տարում մի քանի տասնյակ մարդիկ են հարցաքննվել, առգրավվել են տեսագրություններ, ձայնագրություններ, նյութեր։ Ուզում եմ հարցնել՝ էս ցուցակը, տիկին գլխավոր դատախազ, այս անձինք էդ հարցաքննված մի քանի տասնյակի շարքում կա՞ն։ Արդյո՞ք դատախազությունը փորձել է հասկանալ իրենց գործողությունների շարժառիթը։ 5 հոգու անուն է գրված ցուցակում, բայց դրա տակ քա՞նի անուն կա։ Վարկածներ եք առաջ քաշում, բա վարկածներ ենք ասում, եթե գլխի չեք ընկել։ Դատախազությունը չի՞ ուզում պարզել, թե ինչպես եղավ, որ 10 տարին մեկ մեր երկրի հիմքերը ցնցվում են, ու նույն անձինք մասնակից են այդ գործընթացներին։ Չի՞ ուզում պարզել, թե ինչ կապ կա հոկտեմբերի 27-ի, 2008 թվականի մարտի 1-ի, 2018 թվականի հեղափոխության, 2020 թվականի պատերազմի, հզոր բանակի պարտության, թշնամուն հանձնած Արցախի ու, առհասարակ, էս վիճակի մեջ։

Չի՞ ուզում դատախազությունը պարզել, թե այդ ինչու 1999 թվականին գլխավոր դատախազի պաշտոնն ուզող Ջհանգիրյանին 2021 թվականին նշանակեցին ԲԴԽ նախագահ ու ինչպես ինքն էր ասում, որ հանկարծ Արցախն ազատագրած Քոչարյանը իշխանության չգա։ Չէ՞ որ, 1999 թվականին ուզում էին իշխանությունից հեռացնել, 2008-ին ուզում էին բռնազավթել իշխանությունը, 2018-ին եկած չեկած ու առաջնահերթ՝ նստեցրեցին, իսկ 2021 թվականին, պատերազմից հետո, դեռ արնաքամ լինող Արցախը կար, դեռ շնչում էր, բայց նպատակ ունեին ամեն ինչ արնել, որ հանկարծ իշխանության չգա։ Ինչու՞։ Որ հանգիստ բերեին այս օրվա՞ն։ Որ Արցախը առանց արցախցիների հանձնվեր թշնամո՞ւն։ Դրա՞ համար։ Բա էլ ինչի՞, կասեք։

20 տարի այս պերսոնաժները հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցն են շահարկել, թե որ իշխանություն փոխվի՝ անմիջապես կբացահայտվի, հանրությանը ականջները դա էին լցրել, բոլորը, իրոք, սպասել են, որ այ իշխանությունը փոխվի, վերջը իմանանք էլի, ո՞վ էր կազմակերպիչը։ 5 տարի իշխանության են․ բնականաբար՝ ոչինչ էլ չեն բացահայտել։ Հիմա էլ իրենք են եկել, ասում են դե շատ է անցել արդեն։ Վազգեն Սարգսյանի տխրահռչակ ախպերն ու շպիոնի հետ նույն կամերում նստած Ջհանգիրյան Գագիկն էին բացահայտողը, իրենց ո՞վ էր խանգարում բացահայտել․ Ջհանգիրյանը, ասում են, կտտանքների միջոցով ուզում էր քննությունը տաներ էն ուղղությամբ, որն ինքն էր ուզում, էլի չստացվեց, ամեն բան կարելով չի ստացվում։ Փոխանակ մեկն իրեն՝ Ջհանգիրյանին քններ, թե էդ նեղ մաջալին, էդ ի՞նչ պաշտոն էիր ուզում, ինչո՞ւ էիր ուզում, էդ ի՞նչ շանտաժ էիր անում, իրեն քննելու փոխարեն ինքն էր քննում, քննում նենց, որ ոչ թե իրականությունը պարզվի, այլ իր ուզած ցուցմունքները լինեն։ Ես էլ հարցնում եմ՝ որ ի՞նչ լիներ, որ ի՞նչ անեին։

Վազգեն Սարգսյանի ընկեր են ձևանում, բայց Վազգենի կյանքի գործը այ էդ չակերտներում «ընկերները» պրավալ տվեցին, սարքեցին հանուն ոչնչի, հանձնեցին թշնամուն․ հիմա էլ կանգնում-էսքանից հետո ասում են՝ դե պետք ա խաղաղություն լինի՝ մտքներում ունենալով, հաստատ «հազիվ ենք պրծել էդ Արցախից»։ Վազգենը Սյունիք էր պահում, նրա «ընկեր» Վաղարշակ Հարությունյանը Սյունիքը զինաթափեց, մի մասն էլ հանձնեցին թուրքին։ Բա հիմա մենք ի՞նչ եզրակացություն անենք, ինչո՞ւ եղավ հոկտեմբերի 27-ը։

Քոչարյան Անդոնը սաղ կյանքը իրեն կոչում ա Վազգենի ընկեր, էլ զինակից․ արա Վազգենի կյանքի գործը, հաղթանակները, հպարտությունը տարել-կապիտուլացրել եք թուրքի առաջ, հլու-հնազանդ ծառայում եք էդ հանձնողին․ Վազգենը որ սաղ լիներ, ի՞նչ է, ճակատներդ պաչելո՞ւ էր, կամ իր եղբոր՝ Արամի ճակա՞տն էր պաչելու, որ Արցախը Ադրբեջան ճանաչողի, հզոր բանակը վարի տվողի հաճախորդն ա, թե՞ Վաղարշակի ճակատն էր պաչելու, որ Պ նախարար եղած վախտ, փոխարենը սահման պահի, ասել էր՝ հետ իջեք պոստերից։ Էն Ալեն- մալենների մասին էլ չեմ խոսում, դրանց գոյությունը քաղաքականության մեջ ընդանհրապես չէր լինելու, եթե Վազգենը սաղ լիներ։

Կարճ ասած՝ շատերի համար, բացահայտվել է նաև Հոկտեմբերի 27-ի ամբողջ նպատակը, շարժառիթը, որն է՝ այն ինչ տեսնում ենք մենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած, իսկ ավելի վաղ՝ 2018-ին, 2008-ից սկսած, եթե կուզեք։ Այդ նույն մարդիկ, նրանց հովանավորները, պապաները, ի՞նչ ասեմ, այդքան տարի Հայաստանում իշխանություն էին ուզում վերցնել, ստացան 2018 թվականին ու եղավ այն, ինչը կործանեց Արցախը, ու կործանման է տանում Հայաստանը։ Ամեն մեկն իր մտքում կարող է ունենալ մեղավորների անուններ։ Բայց փաստ է, որ էդ մեղավորները կոնկրետ են, որոնք, այդքան տարի հետո կատարում են էն ծրագիրը, որի համար էլ հենց պետք էր հոկտեմբերի 27-ը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan