Գավառցի երեխայի հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արևշատյանի նկատմամբ իրավապահների ձեռքում հայտնված սարսափելի տեսանյութերից հետո որոշում է կայացվել նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք առողջական խնդիրներ ունեն մայրը և երեխաները։ «Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեռևս քննությամբ մնում է այն վարկածը, որ մայրը, նման կերպ վարվելով սեփական երեխայի հետ, ունեցել է մեկ նպատակ՝ ապացուցել ամուսնուն, որ պատժել է աղջկան իր դեմ ցուցմունք տալու համար։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինի նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է և գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»։
Մանրամասները՝ թերթի համարում։