«Հայերին սպառնում են ձերբակալություններ, էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն». Մուրադ Փափազյան
Դիտել նաև
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը հաղթեց։ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ։ Ղարաբաղի հայերը, ի վերջո, զիջեցին Ադրբեջանի գերակայությանը։ Եվ կրկին ուժը գերազանցեց իրավունքին:
Հայերին սպառնում են ձերբակալություններ, էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն։
Այս աշխարհը փտած է! 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվելով ՝ ոչ մի պետություն, ոչ մի տերություն մատն անգամ չի շարժել։ Այս ուղերձը պարզ էր Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Նրանք կարողացան գնահատել միջազգային հանրության վախկոտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 12-ին Նախագահը մեզ ասաց. «Մենք բոլորս վախկոտ էինք»։ Այդպես է մինչ օրս»։