Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին
7
Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203

Ինչպե՞ս են թուրքական ծագման դեղերը հայտնվում հայաստանյան դեղատներում

Հայաստանյան դեղատներում պարբերաբար հայտնվում են անօրինական ճանապարհով Հայաստան ներմուծված դեղեր՝ նախատեսված թուրքական շուկայի համար։ Դրանք արտաքին տեսքով շփոթության աստիճանի նման են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերին, սակայն տարբերվում են թե՛ արտադրության երկրով, և թե՛ գրանցման սերիական համարով: Այս մասին NEWS.am-ը պարզել է՝ ուսումնասիրելով դեղերի շուկան Հայաստանում։

Դեռևս մայիսին «Հանուն Հայկականի» ֆեյսբուքյան խմբի անդամներից Մերի Հովհաննիսյանն ահազանգել էր, որ ասթմայով հիվանդ թոշակառու մայրը դեղատնից գնել է 13.000 դրամ արժողությամբ «Սերետիդ» անվանումով դեղամիջոցը, և արդեն տանը պատահաբար պարզել, որ տուփի վրա թուրքերեն մակնշումներ են առկա, ինչը նշանակում է, որ դեղը նախատեսված է թուրքական շուկայի համար։ Նշենք, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գրանցված դեղերի տեղեկատուում գրանցված է «Սերետիդ» տեսակի շնչառման դեղափոշին, որի արտադրման երկիրը Ֆրանսիան է, իսկ ասթմայով հիվանդների համար նախատեսված թուրքական ծագման որևէ այլ տեսակի դեղամիջոց Հայաստանում գրանցված չէ։

Ավելի ուշ NEWS.am-ը պարզել է, որ ֆրանսիական արտադրության դեղամիջոցը նախկինում Հայաստան է ներմուծվել Ռուսաստանից, սակայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունքում՝ տվյալ դեղի մատակարարումը դադարեցվել է։ Ներկայումս որոշ դեղատներում դարձյալ առկա է ֆրանսիական արտադրության տվյալ դեղամիջոցը, սակայն, թե ինչ ճանապարհով է այն ներմուծվել Հայաստան, հայտնի չէ։

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ներկայումս Հայաստանում գրանցված է թուրքական ծագման ընդամենը մեկ տեսակի դեղամիջոց։ Խոսքը Բիեմեքսոլ (յոհեքսոլ) տեսակի ներակրկման լուծույթի մասին է, որի գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական Բիեմ իլակ Սան ընկերությունն է (Տանգոդան/Կանկայա, Անկարա, Թուրքիա):

«2023 թվականի հուլիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 3450 դեղ, որոնցից 14 դեղերի արտադրական փուլերից առնվազն մեկում ընդգրկված է Թուրքիայում տեղակայված արտադրատարածք, սակայն դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերն են եվրոպական Ալկալոիդ, Գալենիկա, Գեներիկոն, Լեկ, Սանդոզ, և Նովարտիս ընկերությունները և կորեական Սելտրիոն ընկերությունը: Գրանցամատյանում առկա է միայն մեկ դեղ, որի արտադրողը և գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական ընկերություններ են»,-հայտնել են առողջապահության նախարարությունից՝ միաժամանակ պարզաբանելով, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն` դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է օրենքով նախատեսված պատասխանատվություն կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար:

Պետական եկամուտների կոմիտեից էլ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2022թ․ բացահայտել է ապրանքները չհայտարարգրելու եղանակով Թուրքիայից Հայաստան դեղամիջոցներ ներմուծելու երեք դեպք, որոնցով մաքսային մարմինների կողմից հարուցվել են վարչական վարույթներ՝ մաքսային կանոնների հնարավոր խախտման հատկանիշներով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan