Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով տեղաշարժը և թույլ չտա ճգնաժամի սրում. ՌԴ-ում Իսպանիայի դեսպանություն
Դիտել նաև
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (տեսանյութ)
ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունն իր աջակցությունն է հայտնում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը: Դեսպանության թվիթերյան միկրոբլոգում հայերենով հետևյալ գրառումն է արված.
«Իսպանիան աջակցում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը` Լաչինի շրջափակման հետ կապված հումանիտար իրավիճակի մասին: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում շատ արագ և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա»։