Թուրքական լիրան 2023-ի տարեսկզբից մինչ օրս դոլարի նկատմամբ արժեզրկվել է 30%-ով
Դիտել նաև
Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար
Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
Հուլիսի 18-ի դրությամբ թուրքական արժույթի՝ լիրայի հարաբերակցությունը դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային ցուցանիշ` կազմելով 26․94, իսկ եվրոյի նկատմամբ՝ 30․37։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքական լիրան 2023-ի տարեսկզբից մինչ օրս դոլարի նկատմամբ արժեզրկվել է 30%-ով, ընդ որում միայն հունիսին՝ 20%-ով։
Տնտեսագետների կանխատեսմամբ՝ լիրայի արժեզրկման հետևանքով հուլիսին սպառողական գների ինդեքսում կլինի մոտ 10% աճ, իսկ մինչև տարեվերջ 50-60% աճ։ Տնտեսագետները նշում են, որ հարկերի համապարփակ բարձրացումը խթանելու է գնաճը։