«Վե՛րջ, սա մահ է, տղերք, ցտեսություն, փա՛ռք Ուկրաինային». Բերդյանսկում սպանել են Տիգրան Հովհաննիսյանին
Բերդյանսկում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են տեղացի երկու դեռահասների, որոնք նախկինում կալանավորվել էին հակառուսական գործունեության համար։
Երկու դեռահասների սպանության մասին առաջին հաղորդագրությունը հայտնվել է իշխանությունների աշխատակից Վլադիմիր Ռոգովի ալիքում։
«Ժամը 19-ի սահմաններում, երբ բնակչությունը ընտանիքներով հանգստանում էր քաղաքի ափին, երկու զինյալներ ավտոմատներից կրակ են բացել։ Իրավապահ մարմինների համակարգված և օպերատիվ գործողությունների արդյունքում ահաբեկիչները արգելափակվել և ոչնչացվել են։ Այս պահին հայտնի է, որ նրանցից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանը, նախկինում կալանավորվել է հակառուսական գործունեության համար»,- գրել է Ռոգովը։
Այնուհետ ցանցում հրապարակվել է սպանությունից մի քանի վայրկյան առաջ Տիգրանի պատրաստած տեսանյութը. Դրանում նա ցույց է տալիս զենքը ու ասում. «Երկուսը հաստատ։ Վերջ, սա մահ է, տղերք, ցտեսություն։ Փառք Ուկրաինային»։ Սա ավարտում է ձայնագրությունը: «Հաստատ երկուսը» արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ՌԴ անվտանգության երկու պաշտոնյաների սպանությանը։
«Վաղ առավոտյան Բերդյանսկում ռուս զինվորականները մտել են առանձնատան բակ և ծեծի են ենթարկել մի տարեց կնոջ և մի տղայի, դեռահասին տարել են իրենց հետ՝ պայուսակ դնելով նրա գլխին»,- գրել էին այն ժամանակ տեղական լրատվամիջոցները։
Ավելի ուշ Տիգրանն ազատ է արձակվել։ Իսկ 2023 թվականի մայիսի 24-ին ՌԴ Քննչական կոմիտեն Տիգրան Օգանիսյանին և Նիկիտա Խանգանովին մեղադրել է անցյալ տարվա սեպտեմբերին «Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելու նպատակով դավադրություն կազմակերպելու և երկաթուղային գծերը վնասելու» մեջ։
2023 թվականի հունիսի 15-ին Եվրախորհրդարանը Ռուսաստանի իշխանություններից պահանջեց հանել բոլոր մեղադրանքները և անհապաղ ազատ արձակել Օգանիսյանին և Խանգանովին։
Աղբյուր՝ Lurer.com