Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ․ Արեգնազ Մանուկյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերը տագնապ են առաջացրել գործարար շրջանակներում: Եվ անգամ իշխանական ու իշխանամերձ գործարարներն այս ամենից լավ հոտ չեն առնում։ Մեզ ասացին, որ այս շրջանակն արդեն Մոսկվայից ուղերձներ է ստացել, որ առաջիկայում պատժամիջոցներ են կիրառվելու Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարների նկատմամբ: Ասենք, բացի Լարսում քաշքշուկներից ու արգելքներից, նրանց արտադրանքի առաջ փակելու են ռուսական շուկան, հարկային եւ այլ միջոցներ են ձեռնարկելու՝ ցույց տալով, թե ինչի կարող է հասցնել Ռուսաստանից հրաժարվելը։ Ռուսաստանի իշխանությունները սպասում են բրյուսելյան հանդիպմանը, որից հետո այդ քայլերը գործնական տեսք կստանան, երբ պարզ դառնա ՀՀ իշխանությունների ընտրությունը»։