Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հունիսի 30-ին հրավիրում է իրենց տուն
Բարի և ուրախ առավոտ բոլորին։
Անսահման հետաքրքրությամբ կարդացի իմ համակիրների` ինձ հասցեագրված բոլոր գրառումները մեր հաջորդ հանդիպում֊հավաքի տեղի վերաբերյալ։ Կարևորում եմ մեր Հայրենիքի բոլոր մարզերից եկած առաջարկությունները, և դժվար է նախապատվությունը տալ որևէ մարզի։
Ուստի որոշեցի բոլոր մարզերից ներկայացուցիչների հրավիրել իմ տուն։ Եվ սիրով տեղեկացնում եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի մեր տանը հունիսի 30֊ին` ժամը 15։00։
Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից